
Ուրախությամբ իմացա Ձեր վերանշանակման մասին։ Ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ շնորհավորանքները այս առիթով։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետության սկզբունքներով, խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և անընդհատ հարստացնել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը», – ասվում է ուղերձում։
Ուրախությամբ իմացա Ձեր ընտրվելու մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Ցանկանում եմ հայտնել իմ անկեղծ շնորհավորանքները այս առիթով։ ՉԺՀ Ազգային Ժողովի Մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեջին, իր հերթին, շնորհավորել է ՀՀ խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի շարունակ, Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները պահպանել են կայուն և առաջադեմ զարգացում, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը տվել է նշանակալի արդյունքներ։ Պատրաստ եմ համագործակցել ձեզ հետ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցությունն ամրապնդելու համար», – ասվում է ուղերձում։
Մի քանի օր առաջ Բաքվի լրատվամիջոցները հոդված հրապարակեցին՝ հղում անելով Forbes-ին, որում պնդվում էր, որ վերջին տարիներին Ադրբեջանը հակաօդային պաշտպանության համակարգեր և կործանիչներ է գնում Չինաստանից կամ դրա հետ կապված պակիստանյան ընկերություններից։ Սակայն Չինաստանը չի կարող լուծել իր տարածաշրջանային խնդիրները Ադրբեջանի միջոցով։
Չինաստանը չի թաքցնում Հարավային Կովկասի նկատմամբ իր հետաքրքրությունը և Մեղրիի ճանապարհը դիտարկում է որպես իր «Մետաքսի ճանապարհի» մի մաս։ Սակայն ԱՄՆ-ի հետ TRIPP համաձայնագիրը, ինչպես նաև Իրանի կողմից Հայաստանում ակտիվ ճանապարհաշինարարությունը, Չինաստանին մի կողմ են մղում։ Պեկինը կարող է մասնակցել Հայաստանում հաղորդակցության նախագծերին միայն Երևանի միջոցով։