
Բաքվի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Այցի ընթացքում նախատեսված է Բայրամովի հանդիպումնրը Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհայի և այլ պաշտոնյաների հետ։
Մի քանի շաբաթ առաջ՝ Իլհամ Ալիևի Բեռլին կատարած այցի ժամանակ, անսպասելիորեն պարզվեց, որ գերմանացի և ռուս քաղաքական գործիչները միաժամանակ հայտնվել են Բաքվում, որտեղ բանակցություններ են վարել ուկրաինական կարգավորման շուրջ։ Ալիևի վիրավորված հայտարարությունը, թե իրեն չեն զգուշացրել հանդիպման մասին, լուրջ անհարմարություն է պատճառել Գերմանիայի կանցլեր Մերցին։
Վերջերս լուրեր տարածվեցին, որ եվրոպական երկրները փորձւմ են Ռուսաստանի հետ շփումներ հասրարել՝ ՌԴ-ի և Ուկրաինայի հետ լավ հարաբերություններ ունեցող մի քանի երկրների միջոցով։ Եվրոպացիները փնտրում են խաղաղության կամ առնվազն հրադադարի հասնելու միջոց։
Բաքուն կարող է լավ միջնորդ դառնալ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև. ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Ավելին, Ալիևը լավ հարաբերություններ ունի Զելենսկու հետ, իսկ վերջերս հայտարարվեց, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բոլոր վիճելի հարցերը լուծվել են։