
ԵՄ երկրները պնդում են, որ Անկարան օրինականորեն հաստատի իր բնական գազի աղբյուրը՝ բացառելով դրա ռուսական ծագումը։ Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նախարարի խոսքով՝ եվրոպացի գործընկերները ուղղակիորեն պահանջում են, որ Թուրքիան ապահովի գազի մատակարարումը այլընտրանքային աղբյուրներից։ Բայրաքթարը բացատրել է, որ նույնիսկ եթե գազի ծագումը անորոշ է, այն պետք է իրավականորեն փաստաթղթավորված լինի անթերի։
Հետևաբար, Թուրքիան պարտավոր է փաստաթղթավորել եվրոպացի սպառողներին մատակարարվող գազի ազգային պատկանելությունը։