Ռուսաստանը այլևս բազաներ չի՞ ունենա Սիրիայում։ Հաջորդը Հայաստանն է

Մոսկվան և Դամասկոսը ստորագրել են Սիրիայում Ռուսաստանի ներկայության վերակազմակերպման մասին հուշագիր։ Այն նախատեսում է, որ քաղաքացիական օբյեկտները կփոխանցվեն Դամասկոսի վերահսկողությանը, իսկ ռուսական ռազմական բազաները կվերածվեն համատեղ ուսումնական կենտրոնների։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը, ըստ պետական ​​SANA լրատվական գործակալության։

Հուշագրի համաձայն՝ Դամասկոսը կստանձնի Խմեյմիմ օդանավակայանի և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցի քաղաքացիական վերահսկողությունը, որին կհաջորդի դրանց ինտեգրումը երկրի քաղաքացիական կառավարման մեջ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ռազմական օբյեկտները կվերածվեն համատեղ ուսումնական կենտրոնների, որոնք կգործեն նոր մեխանիզմներով, որոնք հաշվի են առնում երկու կողմերի շահերը։

Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը այլևս լիարժեք ռազմական բազաներ չի ունենա Սիրիայում։

Վերջին տարիներին Ռուսաստանը կորցրել է իր ներկայությունը բազմաթիվ երկրներում, ռազմական բազաները դեռ մնում են մի շարք հետխորհրդային երկրներում։

Հաջորդը Հայաստանն է։ Եթե ընդունվի նոր Սահմանադրություն, և Հայաստանի սահմանները այլևս կապված չլինեն ռուս-թուրքական Կարսի պայմանագրի հետ, ապա 102-րդ ռուսական բազան և Հայաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերը այլևս արդիական չեն լինի։