
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց խորհրդարանի երրորդ փոխնախագահի պաշտոնում: Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Քաղաքացիական պայմանագիրը» տորպեդահարում էր ընդդիմությունից փոխխոսնակի ընտրությունը, որի պաշտոնը մինչ օրս թափուր էր մնում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՔՊ -ն Վարդևանյանի ընտրության համար կտրամադրի բավարար ձայներ: Ընդդիմադիր «Հայաստան»-ն էլ հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի: Առանց ՔՊ-ի ձայների ընդդիմության թեկնածուն չէր կարող ԱԺ փոխնախագահ ընտրվել: