Այսօր Երևանում ջերմաստիճանը կհասնի +40°C-ի

Ըստ կանխատեսման՝ օգոստոսի 24-ին Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երկուշաբթի օրը Շիրակում ջերմաստիճանը կհասնի 33°C-ի, Կոտայքում և Տավուշում՝ 36°C-ի, Լոռիում՝ 31°C-ի, Գեղարքունիքում՝ 30°C-ի, Արագածոտնում և Սյունիքում՝ 38°C-ի, իսկ Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ 40°C-ի։

Երևանում օգոստոսի 24-ին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կհասնի 40°C-ի։