
Կովիդ-ի համաճարակից ի վեր Հայաստանի ղեկավարումը ստանձնած հեղափոխական թիմը ստիպված է եղել զբաղվել ճգնաժամային կառավարմամբ և նրա ուշադրության և էներգիայի մեծ մասը կենտրոնացած են եղել հենց ճգնաժամային օրակարգերի վրա։ Որպես հեղափոխության նպատակներին չհասնելու երկրորդ և ոչ պակաս կարևոր պատճառ Նիկոլ Փաշինյանն այսօր համարեց արտաքին և ներքին զարտուղի ազդեցությունները երկրի ինստիտուտների և նրանց գործունեության վրա։
Փաշինյանը փաստորեն չի նշել, որ 2020-2023 թվաաններին Հայաստանը անցել է պատերազմի միջով, համարելով, որ դա “ուրիշի” պատերազմ էր, և քանի որ “Արցախը Հայաստան չէ”, ապա Արցախի կորուստը ճգնաժամ չէ։