
Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով պետությանը լիազորում է ժամանակավորապես ստանձնել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների կառավարումը, որոնց սեփականատերերը չեն կարողացել պաշտպանել դրանք ուկրաինական հարձակումներից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերից։
Այսպիսով, Ռուսաստանի ղեկավարությունը ընդունում է, որ Ռուսաստանի սահմանները ծակոտկեն են, գովաբանված ՀՕՊ համակարգը անօգուտ է, և ուկրաինական անօդաչուները ազատորեն սավառնում են ամբողջ Ռուսաստանում, նույնիսկ նախազգուշացումներ տալով. «Մենք արդեն ոչնչացրեցրել ենք նավթավերամշակման գործարանները և Wildberries-ը, իսկ հիմա անցնում ենք Օզոն-ին»։
Սոցիալական ցանցերի ռուսալեզու հատվածում Պուտինի հրամանագիրը հենց այս լույսի ներքո է մեկնաբանվում. փաստորեն, պետությունը ոչ միայն չի կարողանում պաշտպանել իր սահմանները, այլև մտադիր է խլել նրանց բիզնեսը, ովքեր չեն կարողանում ինքնուրույն ձեռք բերել ՀՕՊ համակարգեր և պաշտպանել իրենց օբյեկտները։
Եթե կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների սեփականատերերը չկարողանան ապահովել իրենց անվտանգությունը, կամ դա անեն «անարդյունավետ» կամ չկարողանան ժամանակին վերականգնել վնասված օբյեկտները, կառավարությունը կարող է որոշել արտաքին կառավարում սահմանել, նշվում է հրամանագրում։
Պետությունը, որը ներկայացված է «Ռոսիմուշչեստվո»-ի կողմից, կկառավարի այդ սեփականությունը, սակայն կարող է նշանակվել նաև այլ ժամանակավոր կառավարիչ։
Ռուսները սա համարում են սեփականության վերաբաշխում, սակայն հիմնական ուղերձն այն է, որ Ռուսաստանի ոչ մի վայրում ոչ ոք չի կարող իրեն անվտանգ համարել։ Իսկ եթե պատերա՞զմ լինի ՆԱՏՕ-ի հետ։