Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են, առաջին անգամ Արցախում

Oգոստոսի 25-ին Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։

Սա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումն է, որ տեղի է ունենում Արցախում օկուպացիայից և հայաթափումից հետո։