
Կիպրոսի թուրքական մաս այցելող հայ քաղաքացիների համար կներդրվի էլեկտրոնային վիզաների համակարգ, հաղորդում է Ermenihaber-ը։
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) վարչապետ Ունալ Ուստելը հայտարարել է երկրի մուտքն ու ելքն ավելի արդյունավետ վերահսկելու, անօրինական միգրացիայի դեմ պայքարելու և հասարակական կարգը պահպանելու նոր համակարգերի ներդրման մասին։ Մասնավորապես, կգործարկվեն Göç-Sis ներգաղթային համակարգը և էլեկտրոնային վիզաների համակարգը։
Նրա խոսքով՝ էլեկտրոնային վիզաների համակարգը սկզբում կներառի Հայաստանի, Սիրիայի և Նիգերիայի քաղաքացիներին, որոնց համար ներկայիս հյուպատոսական վիզաների ընթացակարգը կչեղարկվի։