
Իսլանդիայում ԵՄ անդամակցության հակառակորդները հաղթել են հանրաքվեում: Ըստ RUV տեղական լրատվական ընկերության, կիրակի՝ օգոստոսի 30-ի քվեարկության արդյունքներով, Եվրամիությանը անդամակցության մասին բանակցությունների մեկնարկելուն կողմ է քվեարկել 47.2%-ը , դեմ՝ 52.8%-ը։
Քվեաթերթիկների 0.7%-ը անվավեր է ճանաչվել: Կղզու մոտ 400,000 բնակիչներից ավելի քան 270,000-ը մասնակցել է քվեարկությանը։
Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո: Բանակցությունները դադարեցվել են 2013 թվականին, երբ Ռեյկյավիկում իշխանության եկավ եվրոսկեպտիկների կառավարությունը։
Չնայած Իսլանդիան ԵՄ անդամ չէ, այն Շենգենյան գոտու և Եվրոպական տնտեսական գոտու մաս է կազմում, որը 1994 թվականի հունվարի 1-ին ստեղծված ընդհանուր շուկայական տարածք է: