
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1287-ի, 5083 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Nepal Samaya պարբերականը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
Ջրհեղեղը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսային շրջաններում այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից եկող հզոր ջրի հոսքը լցվել է Բհոտե-Կոսի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել սառցադաշտի փլուզումից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։