
Հայաստանը չի կարող հաշվի չնստել TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշման հետ։ Սեպտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով NEWS.am-ի երեկվա հրապարակումը, համաձայն որի՝ Իրանը կոշտ պայման է դրել նախագծի ենթակառուցվածքների պահպանության հարցում։
Իրանի իշխանությունները իբր պահանջել են, որպեսզի TRIPP-ի պաշտպանության գործն իրակացնեն կամ բացառապես հայկական զինված ուժերը, կամ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի զինված ուժերը /ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական զինված ուժերին/։ Թեհրանը փորձում է բացառել ամերիկյան զորքերի հայտնվելը իր սահմաններին, հակառակ դեպքում սրվող հակամարտության պայմաններում իրանցիները ամերիկյան զինվորներին լեգիտիմ թիրախ են համարելու։
News.am-ը հղում է անում սեփական աղբյուրներին, նշելով, որ “Թեհրանը պահանջում է, որ դրանք լինեն կամ հայկական ուժերը, կամ տարածաշրջանում արդեն իսկ ներկայություն ունեցող երրորդ երկիրը, այսինքն՝ Ռուսաստանը”։
Ռուսաստանի մասին հիշատակումը ցույց է տալիս, թե որտեղից է գալիս տեղեկությունը։
Իրանի և Ռուսաստանի բարդ հարաբերությունները թույլ են տալիս չհավատալ, որ Իրանը կարող է ցանկանալ, որ Հայաստանի հետ իր սահմանին կանգնած լինի Ռուսաստանը։ Չնայած, որ որոշարևմտյան և իսրաելամետ շրջանակները Ռուսաստանը փորձում են կապել Իրանի հետ, և նույնիս ռուսական բոլոր դրոնները “շահեդ” են կոչում, իրականում Ռուսաստանն ու Իրանը կոշտ մրցակիցներ են մեր տարածաշրջանում։
Մոսկվան շատ կուզենա լինել հայ-իրանական սահմանին, և չի բացառվում, որ ԱՄՆ-ի հետ քննարկել է այդ հարցը․ եթե Իրանը չի ուզում ԹՐԻՓՓ-ում տեսնել ամերիկյան զորք, իսկ Հայաստանին թույլ չեն տա կանգնել “իրանա-ամերիկյան” նոր սահմանին, ապա Ռուսաստանը կարող է “փոխզիջում” դիտարկվել։