
BBC
ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են փոխադարձ հարվածները։ ԱՄՆ զինված ուժերը պնդում են, որ ոչնչացրել են հինգ իրանական նավթատար նավ։ Թեհրանը պատասխանել է Հորդանանի ուղղությամբ երկու տասնյակ հրթիռ արձակելով՝ որպես թիրախ նշելով ԱՄՆ ռազմական բազան։ Իրանը նաև պնդում է, որ հարձակվել է ԱՄՆ ռազմական և քաղաքացիական նավերի, ինչպես նաև ևս ութ տանկերի վրա։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են հում նավթ տեղափոխող հինգ իրանական տանկեր, այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ փորձել է հարձակվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավի վրա բալիստիկ հրթիռներով։
«ԱՄՆ նավը հաջողությամբ խուսափել է հարձակումներից և շարունակել է պարեկել տարածաշրջանային ջրերը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ոչ մի անդամ չի տուժել», – ասվում է X սոցիալական ցանցում։
«Իրանը շարունակում է փորձել հարվածել ամերիկյան ռազմածովային նավերին, և ամեն անգամ, երբ նրանք դա անեն կամ փորձեն դա անել, նրանք կկորցնեն տանկերներ», – Կոլումբիա կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։