
Ռուսական դրոնը լեհական սահմանիմն հարվածել է գնացքին, որտեղ գտնվում էր Բորիս Ջոնսոնը և եվրոպացի պաշտոնյաներ։ Գնացքը կանգնեցվել է Լեհաստանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։
Der Spiegel-ը հաղորդում է, որ այսօր լեհական սահմանի մոտ ռուսական հարվածի ենթարկված ուղևորատար գնացքով ճանապարհորդում էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ամենամոտ խորհրդականներից մեկը՝ Գյունտեր Սաուտերը, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, դիվանագետներ և գիտնականներ։
Հարվածի գոտում գտնվում այլ եվրոպական կառավարությունների ազգային անվտանգության խորհրդականներ, Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, դիվանագետներ և գիտնականներ։ Կիևում հանդիպումներից հետո նրանք հատուկ գնացքով վերադառնում էին Լեհաստան։ Սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող գնացքը կանգնեցվել է՝ տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով, և որոշ ուղևորներ տարհանվել են։ Բոլորը անվնաս են մնացել։