Արցախի թեմը չփակվեց, այն գոյություն ունի, թեկուզ առանց առաջնորդի

«Իրավունք» թերթը գրում է. «Վեհափառ Հայրապետին ուրացած Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մտերիմ շրջապատում ասել է, որ զղջացել է Վեհափառի դեմ դուրս գալու համար.

«Տուպիկի մեջ էի, ելք չէի գտնում, մտածում եմ Վեհափառի մոտ գնալ ու ներում հայցել, ուղղակի վստահ չեմ, որ Վեհափառ Հայրապետը ինձ կընդունի առհասարակ»,-ասում են տեւական ժամանակ նման մտքերի մեջ է Վրթանես Սրբազանը, անգամ հարազատների մոտ չգաղտնազերծելով, թե այդ ի՞նչ անելանելի տուպիկի մեջ էր, որ նման քայլի է գնացել, գրում է թերթը։

Կաթողիկոսի դեմ Փաշինյանի խմբին միացած եպիսկոպոսներից ամենաշատ հարցերը առաջացրել է հենց Արցախի հոգևոր առաջնորդի քայլը։ Ակնհայտ էր, որ եթե արշավը կաթողիկոսի դեմ սկսվել է Շվեյցարիայում նաև Արցախի հոգևոր ժառանգության բարձրացումից հետո, ապա առաջին նպատակը պետք է լինի, որ Էջմիածինը փակի Արցախի թեմը։

Սակայն թեմը չփակվեց, այն գոյություն ունի, թեկուզ առանց Վրթանեսի։