«Project Manager Housing»-ը արցախցիներին մատչելի տներ է առաջարկում (տեսանյութ)

«Project Manager Housing»-ի («ՊՄՀ» ՍՊԸ) տնօրեն Արման Այվազյանը step1.am-ի հետ հարցազրույցում ներկայացրել է «Արցախյան կյանք» ծրագրի մանրամասները։

«Արցախյան կյանք» ծրագիրը ստեղծվել է՝ վերահսկելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը՝ սկսած քաղաքացիության ստացման գործընթացից, մինչեւ սերտիֆիակտի ստացում, վարկավորում, շինարարության ընթացքի կազմակերպում, վերահսկողություն եւ ավարտական ակտի ստացում»,- ասում է Արման Այվազյանը։

Արցախցիներին այս ծրագրի շրջանակներում հողատարածքներ են առաջարկվում հիմնականում երեւանամերձ մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Արագածոտնում՝ հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ զբաղվածության խնդիրների պատճառով արցախցիները կենտրոնացած են հիմնականում այս մարզերում։

Այվազյանի խոսքով՝ այս փուլում շինարարական աշխատանքներ են իրականացվում Աշտարակ, Մասիս համայնքներում, Աբովյան  համայնքում էլ արդեն հողատարածք  է ձեռք բերվել, առաջիկայում կսկսվեն շինաշխատատանքները։

«Շատ ավելի բարդ է թղթաբանական փուլը, քան շինարարությունը։ Շինարարության փուլին հասնելուց 2-3 ամիս հետո արցախցին արդեն կարող է բնակվել իր առանձնատանը»,- ասում է մեր զրուցակիցը։

Ըստ Այվազյանի՝ ծրագրի առաձնահատկություններից է այն, որ սերտիֆիկատի արժեքով հնարավոր է ձեռք բերել առաձնատուն՝ առանց հավելյալ միջոցների։

«Մեր պաշտոնական կայքում հրապարակված են առաձնատների արժեքները՝ երեք հոգանոց ընտանիքներից սկսած կարող են առանձնատուն ձեռք բերել։ Մենք շարժվում ենք կառավարության որոշմամբ՝ հողատարածքի նկատմամբ պարտադիր սեփականության իրավունք են ունենում, հնարավորություն է տրվում հավաստագրերի արժեքի 20 տոկոսն ուղղել հողատարածքների ձեռքբերմանը։ Սովորաբար հավաստագրի գումարը բավարարում է այս ծրագրի շրջանակներում առանձնատուն ձեռք բերելուն»,- հավելեց նա։

«Մեզ դիմող արցախին պետք է հասկանա, որ մեր ընկերությունն իրեն աջակցող ընկերություն է, իր կողքին լինելու, որպեսզի ավելի ապահով ու արդյունավետ անցնի տուն ձեռք բերելու ընթացակարգով։ Մենք պարտավորություն չենք կրում, օրինակ, շինթույլտվության ստացման համար, բայց օրենքի շրջանակներում հետեւում ենք, խնդրի դեպքում բարձրաձայնում ենք։ Մենք վերահսկում ենք, միջնորդում ենք, որպեսզի արցախցին հողատարածք ձեռք բերի՝ խուսափելով տարատեսակ ռիսկերից, որոնց բազմաթիվ մարդիկ բախվել են։ Հողատարածքը ձեռք բերելուց հետո անցնում ենք վարկավորման եւ շինարարության թույլտվության գործընթացին։ Ամբողջը կատարվում է շահառուի անունով՝ հողատարածքի ձեռքբերում, շինթույլտվություն,  փաստաթղթային ամբողջ աշխատանքն իրականացնում է մեր ընկերությունը՝ լիազորագրի միջոցով, բայց շահառուի՝ արցախցու անունով»,- ասում է Արման Այվազյանը։

Հարցին, թե երբ այս ծրագրի շրջանակներում պատարստ կլինեն առաջին տները, որպեսզի բռնի տեղահանված անձինք արդյունք տեսնեն, Արման Այվազյանը պատասխանեց․ «Աստծո կամոք տարեվերջին 5-10 ընտանիք Նոր տարին կդիմավորի նոր առաձնատանը»։ Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոզա Հովհաննիսյան