
Ադրբեջանը հայտնել է պետական պաշտոնյաների հարազատների դեմ զանգվածային կիբերհարձակումների մասին։
Ազգային կիբերանվտանգության գործակալությունը հայտնել է, որ կիբերհանցագործները փորձում են խուճապ առաջացնել քաղաքացիների շրջանում, խաբել նրանց և գողանալ նրանց միջոցները։
Օրերս Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ օտարերկրյա հաքերային խումբը լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել երկրի պետական տեղեկատվական ենթակառուցվածքների վրա։
Չնայած կիբերհարձակումների վերաբերյալ Թուրքիայի դեմ ուղղակի մեղադրանքներ չկան, Բաքվում խորը դժգոհություն կա Անկարայի նկատմամբ։ Բաքվի դատախազությունը նույնիսկ հետախուզում է հայտարարել վեց թուրք քաղաքացիների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Ադրբեջանում անկարգություններ հրահրելու և հեղաշրջում պատրաստելու մեջ։
Թուրքիայում իսկապես աճել են հակաադրբեջանական տրամադրությունները, բայց կառավարությունը հերքում է հակամարտությունը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է Ադրբեջանում թուրքական դրոշը իջեցնելու փորձի մասին առցանց հաղորդագրությունները՝ պնդելով, որ դա հին տեսանյութ է։ Անկարան պնդում է, որ հին տեսանյութը որպես նոր միջադեպ ներկայացնելը և համատեքստից դուրս տարածելը նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի միջև «բարեկամական և եղբայրական» հարաբերություններին։
Ո՞վ է փորձում վնասել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին:
Կարիքկա, որ Ալիևը կանգնած է Իսրայելի և Թուրքիայի հետ «արցախյան գործարքով» ստանձնած իր պարտավորությունները կատարելու անհրաժեշտության առջև: Ալիևը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Իրանի դեմ, եթե նոր պատերազմ սկսվի: Իսկ պատերազմին 5 րոպե է մնացել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հիմնական թեման Իրանի դեմ հետագա համատեղ քայլերն էին:
«Ես վճռականորեն տրամադրված եմ դա հասցնելու մինչև վերջ, իսկ դա նշանակում է տապալել Իրանում ահաբեկչական ռեժիմը՝ այս թունավոր ութոտնուկի գլուխը», – ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն Իրանում իշխանափոխությունը անվանել է իր «գլխավոր առաջնահերթությունը». «Ես դա քննարկել եմ նախագահ Թրամփի հետ մի քանի անգամ, այդ թվում՝ երեկ չէ մյուս օրը»:
Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը և այլ գեներալներ չեն հրավիրվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի միջև գաղտնի հանդիպմանը, ըստ իսրայելական Kan 11 հեռուստաալիքի:
Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Իսրայելի հարավում գտնվող Օվդա ավիաբազայում, որտեղ տեղակայված են ամերիկյան տանկեր և կործանիչներ:
Նեթանյահուն և Հեգսեթը քննարկել են տարածաշրջանային սպառնալիքները և այն, թե ինչպես են Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ աշխատելու դրանց դեմ։
Kan 11-ի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեման Իրանն էր։ Անվտանգության բարձրաստիճան աղբյուրը հեռուստաալիքին ասել է, որ «Իրանում ռազմական գործողությունների վերսկսումը անխուսափելի է ապագայում, սակայն, կարծես, դա տեղի չի ունենա մինչև Իսրայելի ընտրությունները և ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին»։
Իսրայելը նաև պատրաստվում է, որ Թեհրանը առաջինը կհարվածի։
Իրանի դեմ պատերազմի նախորդ երեք ալիքները՝ 2025 թվականի հունիսին, 2026 թվականի փետրվարին և 2026 թվականի ամռանը, ձախողվեցին, և ռեժիմը չտապալվեց։ Ինչպես բացատրում են իսրայելցի վերլուծաբանները, Այաթոլլահ Խամենեիի սպանությունից հետո ըստ պլանի հարևան երկրներից պետք է ներխուժում լիներ Իրան և մասնատվեր երկիրը։ Սակայն դա տեղի չունեցավ, և այժմ «հարևան երկրներին», այդ թվում՝ Ադրբեջանին, համոզում են օգտվել գալիք պատերազմից և կատարել իրենց պարտավորությունները։