Ազգայնական Նավրոցկին հաղթում է Լեհաստանի ընտրություններում. կփոխվի՞ արդյոք վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ

Լեհաստանում նախագահական ընտրությունների լարված երկրորդ փուլի պաշտոնական արդյունքը հայտնի է. հաղթանակը տրվել է աջ ազգայնական Կարոլ Նավրոցկիին։ Բոլոր ձայների հաշվարկի արդյունքների համաձայն՝ Նավրոցկին ստացել է 50.89 տոկոս՝ առաջ անցնելով իր մրցակից՝ եվրոպամետ Ռաֆալ Տրժասկովսկուց, որը ստացել է 49.11 տոկոս, հայտնել է Լեհաստանի ընտրական հանձնաժողովը երկուշաբթի՝ հունիսի 2-ի առավոտյան։

Նավրոցկիի հաղթանակը լուրջ հարված էր լիբերալ-պահպանողական վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած Լեհաստանի կառավարությանը, նշում է AFP գործակալությունը։

Վերջին նախագահական ընտրությունները համարվել են ճակատագրական ոչ միայն Լեհաստանի, այլև ամբողջ Եվրոպայի համար. Տրժասկովսկու հաղթանակը նոր թափ կհաղորդեր Տուսկին և նրա բարեփոխումներին։ Մինչ օրս այդ բարեփոխումները խոչընդոտվել են գործող աջակողմյան ազգայնական նախագահ Անջեյ Դուդայի կողմից։

Նավրոցկին, ով Դուդայի նման աջակցություն է ստանում իշխող աջակողմյան ազգայնական «Օրենք և արդարադատություն» կուսակցությունից, կարող է կասկածի տակ դնել Լեհաստանի կողմից Ուկրաինային շարունակական եռանդուն աջակցությունը։

42-ամյա Կարոլ Նավրոցկին քաղաքական նորեկ է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա քարոզարշավ էր անցկացնում «Լեհաստանն առաջին հերթին» կարգախոսով։ Նա մեղադրում է երկրում գտնվող մոտ մեկ միլիոն ուկրաինացի փախստականներին «Լեհաստանից շահույթ ստանալու» մեջ։ Նավրոցկին դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և հիանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփով։

Ֆրանսիացի գործիչը խոզնավարից․ Ահա ձեր «հուսալի գործընկերը», Ուրսուլա ֆոն դեր Լեյեն եւ Կայա Կալաս

Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր ենթարկվում են ադրբեջանական հարձակումների։ Ադրբեջանի նպատակն է մահվան մշտական ​​վախ ներշնչել, որպեսզի մարդիկ փախչեն եւ …նրանք ներխուժեն Հայաստան, X-ում գրել է եւ Խոզնավարից լուսանկարներ հրապարակել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախկին ղեկավար Անն-Լորանս Պետելը:

Ահա ձեր «հուսալի գործընկերը», Ուրսուլա ֆոն դեր Լեյենին եւ Կայա Կալասին թեգ է արել Պետելը:

Ուկրաինական խաղի մակարդակը բարձրացել է վերջին լեվելի

Ուկրաինական անօդաչուների ցնցող հարձակումը ռուսական ռազմական օդանավակայանների վրա, որի արդյունքում, ըստ որոշ տեղեկությունների, ոչնչացվել է ավելի քան 40 ինքնաթիռ, տեղի է ունեցել ռուսական երկաթուղիների վրա պարտիզանական հարձակումից և երկու կամուրջների ոչնչացումից անմիջապես հետո։ Սակայն, եթե կամուրջները պայթեցվել են Ուկրաինային սահմանակից շրջաններում, ապա օդանավակայանները հարձակման են ենթարկվել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում։

Վաղը Ստամբուլում նախատեսված է Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպում, և այսօրվա հարձակումներից հետո Մոսկվան չի հայտարարել հանդիպումից հրաժարվելու մասին։ Հնչել են միայն պատասխանի սպառնալիքներ, չնայած Ռուսաստանն առանց այդ էլ անողոք կերպով ռմբակոծում է ռուսական քաղաքներն ու զորամասերը։

Ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունը պատերազմը հասցրել է նոր մակարդակի. այժմ Ռուսաստանի տարածքում ռազմական գործողություններ են տեղի ունենում  ոչ պակաս ինտենսիվությամբ, քան Ուկրաինայի տարածքում։

Հիշեցնենք, որ ուկրաինական գործողության նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելել է և՛ Մոսկվա, և՛ Կիև։ Կասկած չկա, որ թուրքական հետախուզությունը տեղյակ էր Ռուսաստանի դեմ նախապատրաստվող գործողության մասին։

Թե ինչի մասին կխոսեն ռուսական և ուկրաինական պատվիրակությունները Ստամբուլում, դեռ պարզ չէ, բայց խաղի մակարդակը բարձրացել է մեկ այլ լեվելի, որին կարող է հաջորդել «խաղի ավարտը»։

«YMCA Artsakh» Երևանում. ծրագրերը շարունակվում են

«YMCA Europe» աջակցությամբ Երևանում բացվել է «YMCA Artsakh»-ի գրասենյակը, որը շարունակելու է Արցախում գործող համանուն կառույցի գործունեությունը: Գրասենյակի գլխավոր նպատակը տեղահանված արցախցիներին աջակցելն է տարբեր ծրագրերի միջոցով:

«YMCA Artsakh»-ի անդամ Արտակ Մկրտչյանը նշել է, որ գրասենյակը համակարգելու է տարբեր փոքր ծրագրեր՝ հաշվապահական, հրուշակագործության և այլ դասընթացներ, որոնք պետք է ունենան հստակ վերջնաարդյունք՝ լուծել մարդկանց սոցիալական խնդիրները: Ծրագրեր են լինելու նաև ուղղված կանանց:

Արտակ Մկրտչյանը նաև նշեց, որ «Armenians Unified»-ի աջակցությամբ կազմակերվելու է ամենամյա ճամբար Վանաձորում, որի ընթացքում մասնակիցներին հնրավորություն կտրվի ներկայացնել իրենց կողմից մշակված փոքր ծրագրեր: Համապատասխան ֆինանսավորման պարագայում լինելու են նաև ծրագրեր աշխատող ծնողնորի բեռը թեթևացնելու համար՝ դասապատրաստում, փոքր երեխայի խնամքի կազմակերպում:

Բացի գրասենյակի կողմից կազմակերպվող ծրագրերից կարող են դիմել նաև առանձին անհատների նախաձեռնություններ, և գրասենյակը հնաևավորության դեպքում կարող է աջակցել: Ծրագրերից զատ գրասենյակը  ծառայելու է նաև որպես ժամանցային վայր՝ խաղեր, երաժշտական երեկոններ և այլն, որը կմիավորի արցախի երիտասարդներին և կամրապնդի նրանց կապը:

Ալվարդ Գրիգորյան

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են ռուսական օդանավակայանների վրա. դրոները բերվել են բեռնատարով

BBC-ի ուկրաինական ծառայության Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աղբյուրը հայտնում է, որ կիրակի օրը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մի քանի ռուսական ռազմական օդանավակայանների վրա։

BBC-ի աղբյուրի խոսքով՝ վնասվել է ավելի քան 40 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ A-50, Tu-95 և Tu-22 M3: Այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից։

BBC-ի ուկրաինական ծառայության Ուկրաինայի անվտանգության ծառայությունում աղբյուրը գրում է, որ հատուկ գործողությունը կոչվել է «Սարդոստայն» և անձամբ ղեկավարել է հատուկ ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։

Միևնույն ժամանակ, մի քանի ռուսական Telegram ալիքներ հրապարակել են տեսանյութեր, որոնցում երևում են անօդաչու թռչող սարքեր և լսվում են կրակոցներ։

Տեսանյութերը նկարահանվել են նաև Մուրմանսկի մարզում՝ Ուսոլյե-Սիբիրսկայա գյուղի մոտակայքում, որի մոտ գտնվում է ռուսական «Բելայա» ավիաբազան, ինչպես նաև Մուրմանսկի մարզի Կոլսկի թերակղզու Օլենեգորսկ քաղաքի մոտակայքում (դրա մոտակայքում է գտնվում ռուսական ռազմավարական ավիացիոն «Օլենյա» բազան):

Տեսանյութերից մեկում միջադեպի ականատեսը պատմում է, որ Օլենեգորսկի մոտ կայանված բեռնատարից անօդաչու թռչող սարքեր են սկսել թռչել: Անվտանգության ուժերին մոտ գտնվող Baza Telegram ալիքի տվյալներով՝ բեռնատարի վարորդը, հնարավոր է, չիմանալ է եղել անօդաչու թռչող սարքերի մասին, նա ձերբակալվել է:

Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը հաստատել է մարզի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակման տվյալները:

Ավելի վաղ BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրները SBU-ում հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մուրմանսկի մարզի «Օլենյա» և Իրկուտսկի մարզի «Բելայա» ռազմական օդանավակայանների վրա:

Ավելի վաղ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել էր բեռնատարից դուրս թռչող անօդաչու սարքերի հարձակման մասին։

Վաշինգտոնը առաջարկներ է փոխանցել Թեհրանին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ իր օմանցի գործընկերը երեկ Թեհրան կատարած կարճատև այցի ժամանակ փոխանցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելու՝ ամերիկյան կողմի առաջարկի որոշ տարրեր։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիտը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը «մանրամասն և ընդունելի առաջարկ է ուղարկել իրանական ռեժիմին, և նրանց շահերից է բխում այն ընդունելը»։

Թեհրանը «կպատասխանի ԱՄՆ առաջարկին՝ համաձայն Իրանի ժողովրդի սկզբունքների, ազգային շահերի և իրավունքների»,- X-ում գրել է Աբբաս Արաղչին։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Սպիտակ տնից միայն մեկ պարզաբանում են տվել. «նախագահ Թրամփը հստակեցրել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային ռումբ ունենալ», – ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը։

Շաբաթվա սկզբին Թրամփը ասել էր, որ վերջերս զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են խաթարել Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Միաժամանակ, Թրամփն ինքը բազմիցս սպառնացել է ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, եթե դիվանագիտությամբ չհաջողվի համաձայնության հասնել։

YMCA Արցախ կենտրոնը պաշտոնապես բացվեց

YMCA Europe Roots for Peace-ը գրում է․

YMCA Artsakh  կենտրոնը պաշտոնապես բաց է։ Կենտրոնը, որը հիմնադրվել է YMCA Եվրոպայի հետ համագործակցությամբ և Roots Artsakh Exodus Response ծրագրի շրջանակներում, կդառնա արցախցի փախստականների անձնական և մասնագիտական ​​զարգացման հատուկ տարածք։

Ռուսաստանում մեկ օրում պայթեցվել է երկու երկաթուղային կամուրջ. պատերազմի նոր փուլ

Կուրսկի մարզում, կիրակի, հունիսի 1-ի գիշերը, կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի շարժման ժամանակ։ Արդյունքում, գնացքի մի մասը ընկել է ճանապարհի վրա, և հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզի ժամանակավոր նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է երեք մարդ՝ մեկ վարորդ և նրա երկու օգնականներ, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն (ՔԿԿ)։

Կամրջի փլուզման պատճառը պայթյունն է եղել, նշել է ՔԿԿ-ն։

Դրանից մի քանի ժամ առաջ Բրյանսկի մարզում փլուզվել է ավտոմոբիլային կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր Կլիմովո-Մոսկվա երթուղով ընթացող ուղևորատար գնացքը։ Գնացքը դուրս է եկել գծերից։ Վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 69-ը, այդ թվում՝ երեք երեխա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Վիրավորներից երկու մեծահասակ և մեկ երեխա գտնվում են ծանր վիճակում։ 47 մարդ հոսպիտալացվել է։

Ավելի ուշ Բոգոմազը հայտարարել է, որ Բրյանսկի մոտ գտնվող կամուրջը պայթեցվել է։ «Կամուրջը պայթեցվել է մայրուղու վրա, երբ գնացքը շարժվում էր՝ 388 ուղևորով», – ասել է Բոգոմազը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Փաստորեն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Կոստանդնուպոլսում հավանական բանակցություններից մեկ օր առաջ պատերազմը տեղափոխվում է նոր փուլ՝ պարտիզանական։ Ռուսաստանը սովորել է խոցել ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, որոնք հասնում են Մոսկվա և դրանից այն կողմ։ Բայց ի՞նչ անել պարտիզանների հետ, որոնք կարող են հայտնվել ցանկացած վայրում և ցանկացած պահի։

Ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է Հայաստանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ ամբողջ Հայաստանում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։

Միևնույն ժամանակ, երկրում կհաստատվի չոր և արևոտ եղանակ, սակայն քամու պոռթկումները կարող են ուժեղանալ մինչև փոթորկի մակարդակի (18-ից մինչև 22 մ/վ)։

Այս եղանակը կշարունակվի մինչև հունիսի 2-ը։

Այսպիսով, Շիրակում հունիսի 1-ին կանխատեսվում է +25°C, Կոտայքում՝ +29°C, Գեղարքունիքում՝ +24°C, Լոռիում՝ +25°C, Տավուշում և Արագածոտնում՝ +30°C։ Արարատում և Վայոց ձորում՝ +34°C, Արմավիրում՝ +33°C, Սյունիքում՝ +35°C։

Երևանում նույնպես մինչև հունիսի 3-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև +32°C։

Avoir la pêche. Գորիսում ֆրանսիական տրամադրություն է

Հունիսի 2-3-ին Գորիսում կկայանա ապակեմտրոնացված հայ-ֆրանսիական համագործակցության նստաշրջան, որի շրջանակում կբացվի Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Նորանշանակ պատվո հյուպատոսը Կարմեն Ափունցն է:

Համաժողովի ընթացքում նախատեսված են մի քանի աշխատարաններ, որոնցից մեկը նվիրված է տեղահանվածների կարիքներին։ Դա մեզ համար առաջնահերթություն է։ Կքննարկվեն հստակ ծրագրեր՝ բնակչության սոցիալական վիճակը բարելավելու, առողջապահական և կրթական աջակցություն ապահովելու ուղղությամբ: Սա ոչ միայն դիվանագիտական կենտրոն կլինի, այլև մարդկային կամուրջ՝ երկու ժողովուրդների միջև։ Գորիսը ֆրանկոֆոն քաղաք է՝ գրեթե բոլոր դպրոցներում ֆրանսերեն դասավանդվում է։ Ավելին՝ Վիեննը և Գորիսը քույր քաղաքներ են 1992 թվականից։ Կարծում եմ՝ ժամանակն էր, որ այս հարաբերությունները ստանան նաև պաշտոնական հաստատում՝ դիվանագիտական մակարդակում, «Syunik News»-ի հետ հարցազրույցում ասել է Ափունցը:

Մարութ Վանյան

Գորիսի Ֆրանկոֆոնիայի մշակույթի կենտրոնի երեխաները պատրաստվում են տոնական միջոցառումներին:

Արցախի ընտրյալները կկարողանա՞ն անել միակ ռեալ քայլը

Արցախի խորհրդարանը, որը Սահմանադրության փոփոխություններով ընդլայնել է իր լիազորությունները և մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանին ընտրել խոսնակ, պետք է նաև ընտրի Արցախի նախագահ։ Թեկնածուները պետք է առաջադրվեին նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից, այսինքն՝ մայիսի 21-ից հետո 7-10 օրվա ընթացքում, սակայն մինչ օրս թեկնածուներ չեն առաջադրվել։

Դատելով այն փաստից, որ Արցախի խորհրդարանի նիստերն անցկացվում են թաքուն, և դրանց արդյունքները հայտնի են դառնում պոստֆակտում, վաղը կարող է տեղեկատվություն հայտնվել, որ նախագահն արդեն ընտրվել է։ Սակայն կարող է նաև այլ ընթացք լինի։

Մինչդեռ իրադարձություններ են ծավալվում նախագահի ամենահավանական թեկնածու Սամվել Շահրամանյանի շուրջ, ով, ինչպես գրում են լրատվամիջոցները, կանչվում է հարցաքննության Սամվել Բաբայանի դիմումներով հարուցված գործերով։ Խոսվում է նույնիսկ Շահրամանյանի հավանական ձերբակալության մասին և այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են այս կերպ փակել Արցախի հարցը։

Այդ հարցը նույնիսկ օկուպացիայից և ամբողջ բնակչության տեղահանությունից հետո հանգիստ չի տալիս Փաշինյանին և նրա գործընկեր Ալիևին։

Ալիեւը, ինչպես ասում են, սպառնում «Արեւմտյան Ադրբեջանով» եւ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան վերադարձով, եթե Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն։ Թեկուզ Ալեն Սիմոնյանն ասում է, որ խնդիրն ոչ թե պետական ինստիտուտներն են, այլ արցախցիների վերադարձի պահանջը, որը տարբեր շրջանակների կողմից առաջ է քաշվում։

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ քննչական մարմիններ կանչվելը փորձ է համոզել Շահրամանյանին չառաջադրվել։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. գուցե Շահրամանյանին, հակառակը, համոզում են առաջադրվել, «հաստատել» Արցախի անկախ կարգավիճակը և չեղարկել Արցախի ստորագրությունը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման վրա։

Ի՞նչ կլինի, եթե Շահրամանյանը չառաջադրի իր թեկնածությունը, կհայտնվե՞ն այլ թեկնածուներ (Սամվել Բաբայանն արդեն հայտարարել է, որ մտադիր չի առաջադրվել), թե՞ ամբողջ պատասխանատվությունը կստանձնի Արցախի խորհրդարանը։ Այս խորհրդարանի միակ իրական քայլ կարող է լինել ՀՀ խորհրդարանին դիմելը՝ 1989 թ․ որոշումը իրականացնելու խնդրանքով։