Հեղինակ՝ naira
Փախստականներ Արցախից․ Հայաստանի անիրավ քաղաքացիներ
Հայաստանում փախստականների խնդիրը նոր չէ. 35 տարի շարունակ՝ սկսած 1988 թվականից, Հայաստանում պարբերաբար հայտնվում էին փախստականներ։
88-92-ի փախստականները Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններից էին, որոնք բռնի կցվել են Ադրբեջանին 1921-ին թուրք քեմալականների և խորհրդային բոլշևիկների որոշումներով։ Այսինքն՝ մարդիկ մահից փախել են խորհրդային մի հանրապետությունից (Ադրբեջան) մեկ այլ խորհրդային հանրապետություն (Հայաստան)։ Արդեն անկախություն հռչակած Հայաստանի տարածքում նրանք փախստականի կարգավիճակ ստացան, քանի որ այդ ժամանակ Հայաստանը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։
Փախստականների ներկայիս սերունդը, այսինքն՝ մարդիկ, ովքեր 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ պատերազմի հետեւանքով հայտնվեցին փախստականի կարգավիճակում, տարբերվում են առաջին ալիքից նրանով, որ նրանք Հայաստանի տարածք են ժամանել չճանաչված հանրապետությունից, որը ժամանակին որոշել է վերամիավորվել մայր Հայաստանին և վերջին 29 տարին ապրել է Հայաստանի օրենքներով, ունեցել է նույն արժույթը, նույն տնտեսական, իրավական, դատական դաշտը։ Բայց ամենակարևորն այն է, որ Արցախի Հանրապետության բոլոր բնակիչներն ունեն հայկական անձնագիր, հետևաբար նրանք չեն կարող փախստականի կարգավիճակ ստանալ։ Այսինքն՝ նրանք ֆորմալ առումով Հայաստանի քաղաքացիներ են՝ չունենալով ՀՀ քաղաքացու իրավունքներ։
Սակայն բոլոր սերունդների փախստականներն ու տեղահանվածները փաստացի գտնվում են նույն ծանր տնտեսական և հոգեբանական իրավիճակում։ Ամեն ինչ կորցրած մարդիկ հայտնվում են ֆինանսական ծանր վիճակում, չեն կարողանում աշխատանք գտնել, հատկապես՝ 40-45 տարեկանից բարձր մարդիկ՝ չնայած իրենց բարձրորակ կրթությանն ու նախկին բնակության վայրերում հսկայական աշխատանքային փորձին։
Փախստականների խնդիրները տարիներ շարունակ օդում կախված են պետական ռազմավարության բացակայության պատճառով, որի անբաժան մասը պետք է լիներ փախստականների խնդիրը։ Փախստականների գործոնը երբեք չի դարձել հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականության առանցքը և շարունակում է մնալ պետական քաղաքականության տեսադաշտից դուրս։ Փախստականների չլուծված խնդիրները հանգեցնում են նոր խնդիրների հայկական պետության համար թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին ասպարեզում։ Այդ իսկ պատճառով 2023 թվականի ապրիլի 29-ին Երևանում անցկացված Փախստականների համաժողովը ՀՀ կառավարությանը պարտավորեցրեց հնարավորինս արագ ստեղծել պետական մարմին, որը սերտորեն և լրջորեն կզբաղվի փախստականների խնդիրներով։
Ինչո՞ւ դա մինչ այժմ չի արվել։
Չնայած անկախության հռչակմանը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր ժամանակների իշխանությունները ոչ թե հայանպաստ, հայակենտրոն քաղաքականություն են վարել, այլ մեր երկրում առաջ են մղել այլ պետությունների շահերը։ Այդ իսկ պատճառով բոլոր ժամանակների հայ փախստականների խնդիրը հետ «մղվեց», քանի որ այն բազմաթիվ խնդիրներ կարող էր ստեղծել այն պետությունների համար, որոնց քաղաքականության պատճառով մարդիկ բռնի ուժով լքեցին իրենց բնակեցված, դարավոր բնակավայրերը և դարձան փախստական։ Հայաստանում փախստականների առկայության փաստի ճանաչումը կնշանակի հայկական շրջանների օկուպացման քաղաքական խնդրի արդիականացում, պատիժ եւ պատասխանատվություն կորցրած ունեցվածքի փոխհատուցման, սպանությունների, բարոյական փոխհատուցման, այս քաղաքների և շրջանների բնակիչների անդամահատման, կատարված հանցագործությունների համար։
Հենց Հայաստանի իշխանությունների անկարողությունը (կամ գուցե չկամությունը) պաշտպանել սեփական երկրի և սեփական քաղաքացիների ու հայրենակիցների շահերը Ադրբեջանի մոտ անպատժելիության և ամենաթողության զգացում առաջացրեց, որն անխուսափելիորեն հանգեցրեց և դեռ կարող է հանգեցնել փախստականների նոր հոսքերի:
Մարգարիտա Քարամյան
“Վերադարձ Դիզակ” ՀԿ նախագահ՝ հատուկ Step1.am-ի համար
Արցախում կշարունակի գործել կտրոնների համակարգը, գյուղերում առաջարկվում են շաքարավազի հետ նաև աղ տրամադրել
Ինչպես գրել է Step1.am-ը, ելնելով տոտալ շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակից, կառավարությունը որոշել է Ստեփանակերտում և գյուղերում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար շաքարավազի և արևածաղկի ձեթի վաճառքի կետեր ստեղծել։
Լեռնային Ղարաբաղի կառավարության տեղեկատվական շտաբից պարզաբանել են, որ այս ծրագիրը կարող է շրջափակման պայմաններում աջակցություն հանդիսանալ հատկապես բազմազավակ ընտանիքներին։ Հարցին, թե ինչ անել ընտանիքներին, որտեղ անչափահաս երեխաներ չկան, Տեղեկատվական շտաբի ներկայացուցիչը նշեց, որ ապրանքների կտրոնային համակարգը կշարունակի գործել։ Նրա խոսքով, թեև շրջափակման պատճառով ապրանքների պակաս կա, սակայն որոշ ապրանքներ, որոնք տրամադրվում են կտրոններով, կարելի է գնել խանութներից։
Մինչդեռ գյուղերում խնդրում են, որ ոչ միայն կարագ ու շաքար բերեն, այլեւ աղ ու այլ ապրանքներ։
Ճանկադաղ գյուղի մանրածախ առեւտրի կետի սեփականատեր Գ. Հակոբյանը նշեց, որ «հացը, ձեթը, շաքարավազը, իհարկե, հիմնական ապրանքներն են, բայց մարդիկ նաեւ աղ են պահանջում»։

«Մեր գյուղում 20 օրից ավելի աղ չկա։ Մատակարարները չեն գալիս վառելիքի պակասի պատճառով։ Փորձեցի աղ պատվիրել, բայց բոլորն ասում են, որ հանրապետությունում աղ ստանալը մեծ խնդիր է։ Հարևան գյուղերում և մարզկենտրոնում՝ նույնպես։ Մարդիկ ամեն օր մի քանի անգամ հարցնում են. Նյարդանում են հատկապես կանայք։ Ասում են՝ հարեւաններով կիսվում ենք, բայց շուտով այս պաշարներն էլ կվերջանան, ու ստիպված կլինեն ուտելիքն առանց աղի պատրաստել։ Բացի այդ, այգիներում բանջարեղենն արդեն հասունանում է, և շուտով կանայք կսկսեն ձմեռվա պատրաստությունը, բայց աղ չկա։ Լավ կլինի, որ շաքարավազի և կարագի հետ մեկտեղ մարդկանց աղ հատկացնենք, թեկուզ կտրոններով»,- ասաց Հակոբյանը։
Նոր Ղազանչի․ շրջափակման մեջ՝ գնդակոծության տակ
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքը 2020 թվականի 44-րդ պատերազմից հետո դարձել է սահմանամերձ համայնք, գտնվում է շփման գծին մոտ և հստակ տեսանելի է ադրբեջանական մարտական դիրքերից։
Համայնքի ղեկավար Ռուսլան Առուստամյանի խոսքով՝ գյուղը պարբերաբար գնդակոծվում է։ Այս տարի վարելահողերի կեսից ավելին մնացել է անմշակ։ Պատերազմից հետո համայնքին մնացել է 101 հա վարելահող։
Նաև շփման գծին մոտ լինելու պատճառով գյուղը դադարել է լայնածավալ անասնապահությամբ զբաղվել՝ ընտանի խոշոր եղջերավոր անասունները արոտավայրերով անցնում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք, և այն վերադարձնելն անհնար է։ Ուստի գյուղում հիմնականում զբաղվում են բանջարանոցներով, հավերով, խոզաբուծությամբ։
Խոսելով գնդակոծության մասին՝ համայնքի ղեկավարը նշել է, որ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական կողմը կիրառել է հրետանի և անօդաչու թռչող սարքեր, և թեև հարվածները գյուղի մոտ են եղել, կանանց և երեխաներին պատսպարել են, իսկ մնացածը մնացել են գյուղի տարածքում, մինչև հրետակոծության ավարտը։
Հատկապես ծանր է իրավիճակը սահմանամերձ համայնքների բնակչության համար։ Մի կողմից ադրբեջանական կողմից պարբերաբար խախտվում են հրադադարի ռեժիմը, իսկ մյուս կողմից՝ շրջափակում, սննդի, վառելիքի, դեղորայքի պակաս։ Այս ամենին ինչ-որ կերպ պետք է վերջ դրվի՝ մարդիկ խաղաղ կյանք են ուզում իրենց տանը, իրենց համայնքում։
«Եթե սա է ինքնորոշման գինը, մենք պատրաստ ենք վճարել». Forrights
Արցախում սննդամթերք ու հատկապես հաց գնելը մեծ խնդիր է դարձել: Այս օրերին հացի խանութների մոտ բազմաթիվ հերթեր են, իսկ սոցիալական ցանցերում արցախցի կանայք միմյանց հարցնում են՝ «Հաց շտեղ կա՞» (հաց որտե՞ղ կա):
«Տոտալ բլոկադա, սննդի սուր դեֆիցիտ, լույսի բացակայություն», -իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի Մարիամ Աբրահամյանը, որը «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիրներից է:
Կազմակերպությունը մի խումբ երիտասարդ կանայք ստեղծել են շրջափակման ծանր օրերին և փորձում են սեփական ռեսուրսներով լուծումներ տալ տարբեր խնդիրների: «Նպատակը այս պահին Արցախի մայրերի ծանր առօրյան մի փոքր ավելի դյուրին դարձնելն է, իսկ կարևորը մայրերի փոխօգնության գաղափարն է», —Forrights.am-ին ասում է կազմակերպության հիմնադիրներից Տաթևիկ Խաչատրյանը:
Կազմակերպության գործունեության շրջանակներում երիտասարդ կանայք փորձում են օգնել մյուս կանանց՝ տրամադրելով ծնողավարման ու ընտանիքի պլանավորման մասին գիտելիքներ, կազմակերպել արշավներ վերարտադրողական առողջության, երեխայի խնամքի ու դաստիարակության հարցերի վերաբերյալ, ավելացնել հղիների գիտելիքները, պատրաստել նրանց մայրությանը և ընդհանրապես, խոսել կանանց հետ, օգնել հաղթահարել շրջափակման սթրեսը:
«Շրջափակման ծանրությունն առավել սուր զգացնել է տալիս հատկապես մանկահասակ երեխաների ընտանիքներում։ Դժվար ձմեռ ենք հաղթահարել, իսկ եթե այս տոտալ շրջափակումը շարունակական լինի, ապա ապագան, մեղմ ասած, մտահոգիչ է։ 6 ամիս է թերսնված են մեր երեխաները, զրկված մասնագիտացված բուժօգնություն ստանալու տարրական իրավունքից», -ներկայացնում է Տաթևիկը:
Ստեփանակերտում խանութները գրեթե դատարկ են, սննդամթերքի հարցը լուրջ է՝ բանջարեղեն, միրգ, կաթնամթերք, ձեթ, շաքարավազ չկա։ Ձավարեղենից կա միայն բրինձ և հնդկաձավար: Ըստ պաշտոնական տվյալների, ցորենի որոշ պաշար կա: Թռչնամիսը սպառման եզրին է, բայց Տաթևիկն ասում է, խանութներում դեռևս կարմիր միս հնարավոր է գտնել։ Սննդամթերքի պակասը նաև վառելիքի բացակայության հետևանք է, քանի որ եղած քիչ ծավալի գյուղմթերքը հնարավոր չէ հասցնել սպառողին:
Ի դեպ, դիզելային վառելիքի պակասի պայմաններում հանրային տրանսպորտը կրճատված է, և մտավախություն կա՝ եթե երկարեց այս վիճակը, ապա հանրային տրանսպորտը ևս կդադարի գործել:
«Այս զրկանքներին այնուամենայնիվ դիմանում էինք արժանապատվորեն, սակայն օրերս տեղի ունեցածը շատերիս է թևաթսփ արել։ Միշտ ասում ենք` ամեն ինչ դիմանալու է, միայն թե զոհեր չլինեն, բայց արի ու տես, որ Ադրբեջանի կապրիզով մեկ օրում 4 տան ճրագ է մարում… Սրան գումարվեց նաև ժամկետային զինծառայող Երվանդի մարմնի տեղափոխման անհնարինությունը, որն այս պահին հոգեբանորեն ամենադաժանն է շրջափակման պայմաններում։ Փառք աստծո, Արցախի պետնախարարը, խոսելով այս մասին, նշեց, որ ամեն ինչ արվում է մարմնի տեղափոխումը հնարավոր դարձնելու համար», -ասում է Տաթևիկ Խաչատրյանը։
Շրջափակման մեջ, նրա խոսքով, Արցախում երեխաների բոլոր իրավունքներն են ոտնահարվել՝ կրթական, առողջական, սեփական համայնքում ու ընտանիքում անվտանգ ապրելու:
«Դաժան է այս ամենին ականատես լինելը որպես ծնողի, բայց այլ տարբերակ չունենք, քան պայքարելն ու դիմանալը, քանի որ այլընտրանքը, այսպես կոչված, ինտեգրացիան է, որն իրականում ոչ այլ ինչ է, քան Արցախի ապահայկականացում, որը թույլ տալ չենք կարող։ Եթե սա է ինքնորոշման գինը, մենք պատրաստ ենք վճարել։ Վերջերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը մեր արժանապատվությունը ոտնակոխ անող ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ մեզ համեմատում է վայրի կատվի հետ, ում սոված փակելով իր բնում, կամաց-կամաց հարմարեցնում են… Եվ հետաքրքիրն այն է, որ սա հեշտությամբ մարսում է միջազգային հանրությունը` ճիշտ այնպես, ինչպես մարսվեց հայ զինվորների նվաստացուցիչ բացօթյա թանգարանը Ադրբեջանում: Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ կենդանիների իրավունքների համար ավելի մեծ աղմուկ կարող է բարձրացվել, քան 120 հազար մարդու ապրելու իրավունքի ոտնահարումը, այդ թվում` 30 հազար երեխայի, որոնք հալածվում են պարզապես հայ լինելու համար», -մտահոգություններն է արտահայտում երիտասարդ կինը։
Դժվար պայմաններում չգիտեն՝ էլ ինչ սպասել: Չգիտեն նույնիսկ՝ ինչ անել: Գիտեն, որ խնդրի լուծումը կարող էր լինել միջազգային հանրության աջակցությունը Արցախին, բայց փոխարենը անտարբերություն է: «Մենք փաստորեն այս սարսափելի իրավիճակում մենակ ենք մնացել, Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից, իսկ ռուս խաղաղապահներն էլ ենց գործառույթը գրեթե չեն կարողանում իրականացնել։ Այս ամիսների ընթացքում փորձել ենք քաղաքացիական ակտիվության, մեդիայի և այլ մեղմ մեթոդներով խնդրի վրա ուշադրությում հրավիրել և օգնություն հայցել, բայց արդյունքում ստացել և ստանում ենք միայն սփոփանքի խոսքեր, որոնք չես կարող տալ սոված երեխայիդ, որ կուշտ քնի»,- ասում է Տաթևիկը:
Հասմիկ Համբարձումյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի ԱՄՆ
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսված են Գրիգորյանի հանդիպումները ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Քննարկվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության հարցեր։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Օրախնդրային
Հեռավոր գյուղերում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պակաս է
Արցախի սահմանամերձ և հեռավոր գյուղերում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների խնդիրը սուր է։
Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը գրել է Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի խնդրի մասին՝ նշելով, որ «գյուղացիների մեծ մասը տարեցներ են, ցավազրկողներ են պետք՝ անալգին դեմիդրոլ և պլատիֆիլին ներարկման համար»։ Նա դժգոհություն հայտնեց, որ նման խնդիրներ լուծելու համար պետք է դիմել պետնախարարին՝ հետաքրքրվելով, թե որտեղ են մյուս պատասխանատուները։
Ճանկաթաղ գյուղի բուժքույր Սվետլանա Իխտիրյանն էլ նկատեց, որ բուժկետում առաջին անհրաժեշտության դեղերի պակաս կա։ Նա նկատեց, որ գյուղը պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական մարտական դիրքերից, և մարդիկ հաճախ են բուժկետ դիմում արյան բարձր ճնշմամբ, սրտի արագացած բաբախյունով, ջղաձգությամբ և անհանգստությունից առաջացած գլխացավով։
Բուժաշխատողն խոստովանել է, որ «եթե ինչ-որ մեկի հետ հանկարծ լուրջ բան պատահի, ապա նա չի ունենա անհրաժեշտ դեղամիջոցները մինչեւ մարզկենտրոնից շտապօգնությունը ժամանի»։
Արցախի կառավարությունում նշել են, որ հունիսի 15-ի Հաքարի կամրջի վրա ռազմական սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է միջանցքով բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումները։ Սակայն վերջերս ԿԽՄԿ-ն սկսել է դեղեր ներկրել Արցախ։
«Եթե գյուղերում դեղորայքի պակաս կա, ապա բենզինի բացակայության պատճառով․ առանց վառելիքի գյուղական համայնքներ դեղորայք հասցնելը դժվար է։ Բացի այդ բենզինի սղության պատճառով դադարել են մասնավոր երթեւկությունները քաղաքներ և հակառակ ուղղությամբ, մարդիկ չեն կարողանում դեղեր գնել այլ դեղատներից։ Երկուշաբթի օրվանից կառավարությունը կզբաղվի այս հարցով»,- Step1.am-ին ասացին Արցախի կառավարությունից։
Տիգրան Պետրոսյան․ նրանք, ովքեր մեզ անվտանգություն են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում
Ալիեւն 907-րդ ուղղումից վախենում է ինչպես կրակից
«Տեսեք, Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ազատության աջակցության ակտը: Այս օրենքն ընդունվել է նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Ադրբեջանին վտարել են այնտեղից։ Այն պատրվակով, թե իբր Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի շրջափակման մասին։ Ինչպե՞ս կարող էինք դա անել, եթե մեր հողերը օկուպացված լինեին: Բայց մեր դեմ պատժամիջոցներ կիրառվեցին։ Դրանք գործում են մինչ օրս: Նրանք էլ մի թիվ ունեն՝ 907-րդ ուղղում։ Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն ենթադրում է պատժամիջոցներ մեր դեմ: Կարո՞ղ է նման անարդարություն լինել”։ Սրանք Ալիևի խոսքերն են, ով լավ գիտակցում է 907-րդ ուղղման կարևորությունը և դրա ընդունման պատճառները։
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 907 ուղղումն՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման և Արցախի դեմ ագրեսիայի պատճառով 1992թ.։ Դա, ըստ էության, պատժամիջոցներ են Ադրբեջանի դեմ։ 2001 թվականին Հեյդար Ալիեւին հաջողվեց համաձայնության գալ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հետ։ Ուղղումը չի չեղարկվել, բայց կոնգրեսականներն ու սենատորները նախագահին թույլ տվեցին ժամանակավորապես կասեցնել ուղղումը մեկ տարով, եթե դա պահանջում են Միացյալ Նահանգների ազգային շահերը:
Սա տեղի է ունենում ավելի քան 20 տարի. Բաքուն, շահագործելով ամերիկա-իրանական տաչրաձայնություններն, որոշակի ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից, սակայն Վաշինգտոնը համառորեն չի չեղարկում 907-րդ ուղղումը:
Բերձորի միջանցքի շրջափակման հետ կապված Կոնգրեսում առաջարկներ կան օգտագործել 907 օրակարգը և դադարեցնել բոլոր օգնությունները Բաքվին։ Բայց սրա համար պակասում է մի «փոքր բան»՝ հայկական կողմի ֆիմումն ու հայկական լոբբիի գրագետ աշխատանքը։ Հայաստանի իշխանությունները վատնում են հսկայական ռեսուրս։
Ասելով, որ աշխարհում գործում է ուժի իրավունքը, և աշխարհըն իբր պարտավոր է ճանաչել Արցախյան խնդրի «ուժային լուծման» արդյունքները՝ Ալիևը հասկանում է, որ դա շատ վտանգավոր հայտարարություն է։ Ի վերջո, եթե ուժն է իշխում, ապա միշտ կարող է հայտնվել մեկը, ով ավելի ուժեղ է։ Եվ հետո դուք պետք է անեք այնպես, ինչպես ասում են ավելի ուժեղները:
Այդ իսկ պատճառով Բաքվի համար չափազանց կարեւոր է աշխարհում գերիշխող ուժ ճանաչված ԱՄՆ-ի դիրքորոշումը։ «Այ եթե ամերիկացիները իրենց դիրքորոշումն բխեցնեին Ալմա Աթայի հռչակագրից և ՄԱԿ-ի կանոնադրությունից»,- ասել է Բաքվի քաղաքագետներից մեկը, հաստատելով, որ ԱՄՆ դիրքորոշումն իրենց ուզաշով չէ։
Հետաքրքիր է, որ Վաշինգտոնի բանակցություններում հայկական կողմը քարոզում էր Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային սահմանները 1975թ. քարտեզներով։
Ինչի՞ց սկսեց հացի աժիոտաժը․ երեկվանից հանգիստ է
Հանրապետությունում ալյուրի բավական պաշարներ կան բնակչությանը հացով ապահովելու համար։ Իսկ Ստեփանակերտի խանութներում վերջին մի քանի օրվա ընթացքում հացի պակասը պայմանավորված է մի քանի պատճառներով ու հանգամանքներով։ Շրջափակման հետևանքով առաջացած վառելիքի պակասը ստիպել է հացթուխներին հացը խանութներ հասցնել օրը մեկ, այլ ոչ թե նախկինի պես 3 անգամ։ Ոմանք օգտվեցին ստեղծված իրավիճակից՝ ապատեղեկատվություններ տարածելով, մարդկանց մեջ խուճապ սերմանելու և դիվիդենտներ հավաքելու համար։ Դե, սոցցանցերի օգտատերերն էլ կրակի վրա յուղ լցրին՝ չճշտված տեղեկություններ կամ մեկնաբանություններ տարածելով։
Դա հացի արտադրամասերում հերթեր է առաջացրել, մարդիկ սկսել են մեծ քանակությամբ հաց գնել։ Հուլիսի 1-ից հանդարտվել է արձագանքը, եթե խանութներին հաց դեռ չի հասցվել, հացի փռերըի մոտ լարվածություն չկա, Step1-ին հայտնեց Արցախի կառավարության աշխատակիցը։
Նա հիշեցրել է, որ տոտալ շրջափակման սկզբից՝ հունիսի 15-ից, Ադրբեջանը խոչընդոտում է մարդասիրական փոխադրումները Արցախի և Հայաստանի միջև։ Խնայելու նպատակով Արցախի կառավարությունը որոշել է փուռերին ալյուր տրամադրել երեք օրը մեկ՝ ըստ նրանց հայտերի և արտադրության ծավալների։
Ստեփանակերտի Կամոյի փողոցի փուռերից մեկի աշխատակցուհին նկատել է, որ իր համար անակնկալ է եղել, երբ մի առավոտ հացի խանութի մոտ հերթ է գոյացել։ «Աշխատում էինք սովորականի պես, առավոտը մարդիկ գալիս էին նախաճաշի համար թարմ հաց գնելու, ու այդ օրը կարծես բոլորը պայմանավորվել էին ու ավելի շատ հաց էին պահանջում։ Մինչ մենք հասկացանք, թե ինչ է կատարվում, ամբողջ հացը թռցրին։ Ես բացատրություն չունեմ, թե որտեղից է առաջացել այս խուճապը։ Գուցե պաշարված մարդկանց հոգեբանություն է։ Թող կոմպետենտ մարդիկ բացատրեն»,- կիսվեց հացի փուռի աշխատակիցը՝ հավելելով, որ «երեկվանից մարդիկ հանգստացել են՝ իրենց սովորականի նման են պահում»։
Արցախում սահմանափակումներ կլինեն
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր ԱՀ կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել է Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և մեր առաջիկա անելիքները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.
- Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.
- Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ.
- Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով.Հիշեցման կարգով նշենք, որ սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթեր»:






