Ինչ է կատարվում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին

  • 12:46 27.01.2024

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է դաշնային իշխանությունների հետ կոնֆլիկտի պատրաստակամության մասին՝ միգրացիայի դեմ պայքարում սրվող իրավիճակի ֆոնին։ Ֆլորիդայի նահանգապետ և Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ռոն Դեսանտիսն աջակցել է Տեխասին՝ հայտարարելով նահանգ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկելու մտադրության մասին։ Նրանց հետ է նաեւ Օկլահոմայի նահանգապետը, հայտնում է Disclose.tv-ն։

«Այս պահին մոտ 10 [նահանգ] Ազգային գվարդիա կամ այլ իրավապահ մարմիններ են ուղարկել մեզ օգնելու: Այժմ նրանք միանում են մեզ, և սա պայքար է Ամերիկայի ապագայի համար»,-  ասել է Էբոթը:

ԱՄՆ-ում հակամարտությունը բռնկվել է այն բանից հետո, երբ Տեխասի բնակիչներն ընդվզել են Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով փշալարերը վերացնելու մասին դատարանի որոշման դեմ: 25 նահանգների հանրապետական ​​նահանգապետեր կարծում են, որ Ջո Բայդենը հանրությանը ցույց է տալիս, որ չի ցանկանում պաշտպանել ամերիկյան սահմանը։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը որոշել է բարձրացնել իր վարկանիշը և բոլոր նահանգներին դրդում է միանալ իշխանությունների հետ առճակատմանը։

Տեխասի զինվորականներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Մեքսիկայի հետ սահմանը, այնտեղ բախումներ են միգրանտների հետ։

Իր հերթին, Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել Տեխասի իշխանություններին, որոնք, անտեսելով դաշնային իշխանությունների պահանջները, հրամայել են տեղի Ազգային գվարդիային վերահսկել Մեքսիկայի հետ սահմանը և այնտեղ փշալարեր կառուցել՝ միգրանտների հոսքը զսպելու համար։ Ամերիկյան սոցցանցերում գրում են, որ դաշնային իշխանությունները կարող են ռազմական ուժ կիրառել նրանց դեմ։

f