Այս վճռական պատմական ժամանակաշրջանում հայության ազգային հատվածը պարտավոր է ցուցաբերել բարձր գիտակցություն և մի կողմ դնելով անձնական հարաբերությունները համախմբվել։
Անհրաժեշտ է համագործակցություն հաստատել նպատակների, ծրագրերի և գաղափարների շուրջ բոլոր նրանց միջեւ, ովքեր՝
1. հասկանում են, որ Հայաստանի թշնամիներն են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը:
2. համամիտ են, որ Հայաստանը 30 տարի Ռուսաստանի գաղութն է, իսկ չորս կառավարիչներն էլ ծառայել և ծառայում են Ռուսաստանի շահերին, ներկա խամաճիկն էլ արդեն սպասարկում է նաև թուրքական շահերը։
3. համամիտ են, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է մեկ շատ կարեւոր նպատակ՝ կանխել դենացիֆիկացիայի բերող սահմանադրական փոփոխությունները՝ Փաշինյանին հեռացնելով եւ հակաճգնաժամային կառավարական լծակներին տիրապետող անցումային կառավարություն ձեւավորելով։
4. համամիտ են, որ Հայաստանը պետք է ձգտի դառնալ Արևմուտքի (ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան և ԵՄ), Հնդկաստանի, Իրանի և Վրաստանի դաշնակիցը:
Այս 4 քաղաքական կետերը պետք է դառնան բոլոր ազգային-պետական և հայաստանակենտրոն գործիչների համար կարևորագույն համախմբման հենարանները: Այս 4 քաղաքական կետերը պետք է ավելի վեր լինեն, քան համախմբմանը հակադիր բոլոր խոչընդոտները:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: