Հրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի Օղակաձեւ ճանապարհի մոտ գտնվող Crocus City Hall համերգասրահում։ Սոցցանցերում տեսանյութեր են տեղադրվում, թե ինչպես են համերգի մասնակիցները պատսպարվում դահլիճում, մինչ լսվում են կրակոցների ձայներ, ենթադրաբար ավտոմատներից։
РИА Новости-ն հայտնում է, որ կամուֆլյաժով երեք մարդ են կրակ բացել։ Ըստ Baza-ի, առնվազն 12 մարդ զոհվել է, ևս 35-ը վիրավորվել։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։
Այսօր համերգասրահում նախատեսված էր Պիկնիկ խմբի ելույթը։ Սոցցանցերի տեսանյութը ցույց է տալիս, որ շենքում այժմ խոշոր հրդեհ է,- ՏԱՍՍ-ը գրում է պայթյունի մասին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: