Մարտի 18-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 527 դեպք, որից 133-ը՝ արտակարգ:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 118, զոհվել՝ 19 մարդ: Միայն մարտի 22-25-ի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 4 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նկատեց, որ ավտովթարների պատճառներից մեկն էլ ճանապարհների լավ որակն է. «Փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս: Նաեւ 2023-ին ավելի շատ մեքենա է Հայաստան մտել, քան 2021 եւ 2022 թվականներին: Միայն ԼՂ-ից 20 հազար մեքենա է մտել»,-ասաց նա:
Իսկ Անվտանգության հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց դժվարացնել եւ թանկացնել վարորդական իրավունք ստանալու գործընթացը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: