Արման Ծառուկյանը UFC300-ի շրջանակներում հաղթանակ է տարել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ։
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման չորրորդ համար, 27-ամյա Արման Ծառուկյանը (Հայաստան) Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո հույս է հայտնել, որ կանցկացնի չեմպիոնական մենամարտ։
«Շնորհակալ եմ Օլիվեյրային, նա իսկական մարդ է։ Շնորկալ եմ UFC-ին այս հնարավորության համար։ Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինեմ դիվիզիոնի ամենաերիտասարդ չեմպիոնը։
Չէի կարծում, որ մրցավարները ոչ միաձայն հաղթանակ կտան։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Հաջորդ անգամ ես դարձյալ կհաղթեմ»,- ասել է Արման Ծառուկյանը։
Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնի հավակնորդ եւ մենամարտ կանցկացնի այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: