Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում՝ Տավուշում բողոքի ակցիաները զսպելու համար։ Մարդիկ փակել էին Բագրատաշենի ճանապարհը, բայց ոստիկանները, ուժ կիրառելով, թույլ չեն տվել շարունակել գործողությունները։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնում է, որ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանին:
Տարածքում գործողություններ են իրականացրել հատուկ ջոկատայինները, նրանք բերման են ենթարկել ճանապարհը փակած անձանց։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: