Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանը առնվազն երկրորդ անգամ է առերեսվել ապագայի հետ՝ լսելով ընտանիքի հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մեղադրանքները շուտով կա՛մ կհնչեն հայկական դատարանում, կա՛մ կհայտնվեն հայ ժողովրդի պատմության վերջին էջում՝ որպես տիտր:
Աննա Հակոբյանն առաջին անգամ բախվել է դրան Արցախում, երբ 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի հրապարակում փորձել է երեխաների համար Ամանորյա խնջույք կազմակերպել։ Աննա Հակոբյանը դժվար թե մոռանա կամ ների արցախցիների խուլ դիմադրությունը։
Նրա ամուսմու կառավարության փորձերը՝ հայոց պետականության ու ազգի հիմքերը քայքայող թթուն ներկայացնել որպես երկնային մանանա և մաքրում, այլեւս ոչ մեկին չեն խաբում։ Բոլորը տեսնում են ամեն ինչ, ես ուղղակի խղճում եմ այն աղջկան, ում դեռ երկար պետք է բացատրվի, թե ինչպես է գործում թթուն։