Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Մասիս քաղաքում գործող խմբակները կոչված են կրթության եւ մշակույթի ճանապարհով սատարելու Արցախից տեղահանված մեր դպրոցականներին։
Մայիսի 2-ին Մասիս քաղաքի սաներին էին այցելել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Համազգայինի ճեմարանի աշակերտները, ովքեր նաև ներկայացնում են “Կիլիկիա” ազգագրական պարի համույթը։
Ջերմ հանդիպումը կազմակերպվեց Մասիսի համայնքապետարանի դահլիճում, որին ներկա էր նաև Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։
Արցախի մեր սաները Ֆրանսիայից ժամանած իրենց հասակակիցներին ողջունեցին երգով, ասմունքով, նրանց նվիրեցին իրենց պատրաստած ձեռքի աշխատանքներից։ Ճեմարանականները նույնպես խորհրդանշական նվերներ էին պատրաստել նրանց համար։
Հանդիպմանը միացավ նաև Մասիսի հանայնքապետ Դավիթ Համբարձումյանը և ողջունեց ներկաներին` նշելով, որ միշտ պատրաստ են սատարելու Արցախից բռնի տեղահանված մեր պատանիներին։
Համազգայինի սաները ջերմ շփում ունեցան իրար հետ և օրն ամբողջացավ բացօթյա շուրջպարերով։
Հերմինե Ավագյանը նշեց, որ Համազգայինը նախատեսում է ապագայում մեծացնել կրթամշակութային գործունեությունը արցախցի երեխաների համար։ Այսօր նման խմբեր գործում են Աբովյանում, Գյումրիում, երկուսը՝ Մասիսում։ Մասիսում ընդգրկված են 30-ից ավելի երեխա:
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: