«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։ Ոստիկաները ուժ են գործադրում մասնակիցների դեմ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել, ներկայացնելով, թե այսօր վաղ առավոտից որ փողոցներն են փակվել:
Մալյան փողոցը, Մյասնիկյան պողոտան, Աբովյան փողոցը (Պլանի գլուխ), Թբիլիսյան խճուղին, Հանրապետության փողոցը, Կոմիտաս-Գյլբենկյան խաչմերուկը, Տերյան, Բուզանդի, Վարդանանց, Սարկավագի փողոցները, Քոչար-Վաղարշյան խաչմերուկը, Թումանյան, Խանջյան, Տիգրան Պետրոսյան փողոցները, Դավիթ Բեկ – Սարի թաղ հատվածը, Վազգեն առաջին Վեհափառի փողոցը, Մոսկովյան փողոցը, Բաղրամյան պողոտան, Թումանյան – Նալբանդյան խաչմերուկը, Աբովյան փողոցը։
Իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել.
Դավթաշենում, Բաղրամյան պողոտայում, Մետրոյի «Բարեկամություն» կայարանում։
Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը, հայտնում է news.am-ը։ Ակցիաների ժամանակ 82 քաղաքացի է բերվել ոստիկանություն։ Ժամը 10.30-ի դրությամբ բերման երթարկված անձանց թիվը հասել է 134-ի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: