Նոյեմբերի 26-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կիջնի 6-10 աստիճանով։ Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +4+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+12,
Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +4+7,
Տավուշում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+12,
Արարատում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8+11։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: