Օգոստոսի 30-ին և 31-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքից օգոստոսի 28-ին Ադրբեջանի ուժայինների կողմից առևանգված երեք արցախցի երիտասարդներին։ Այս մասին APA գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` միջազգային կառույցի ներկայացուցիչներն արցախցի ուսանողների հետ «անհատական հանդիպում են ունեցել, և նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանն ու Լևոն Գրիգորյանը երկու տարի առաջ «անարգել են ադրբեջանական դրոշը»: Հայ երիտասարդները, ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ապա վտարվեն Ադրբեջանից:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: