Արցախի մանկապարտեզներն արդեն տասներորդ օրն է փակ են։
«Մանկապարտեզները փակվել են բացառապես սննդի պակասի պատճառով»,- նշել են Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
«Ավելի քան 10 հազար երեխա շրջափակման պատճառով զրկվել է նախադպրոցական կրթության իրավունքից։ Եթե օգոստոսին մեզ հաջողվում էր ինչ-որ կերպ սնունդ տրամադրել նախադպրոցական հաստատություններին, ապա սեպտեմբերին դա անհնար դարձավ, քանի որ տոտալ շրջափակումը հանգեցրեց բոլոր պարենային ապրանքների պակասի»։
Որոշ գյուղական մանկապարտեզներ շարունակում են գործել, քանի որ համայնքի բնակիչների ջանքերով հնարավոր է երեխաներին ապահովել սննդով, իսկ ծնողները կարող են տնտեսությամբ զբաղվել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: