Կիևը կարող է համաձայնվել Մոսկվայում բանակցություններ վարել. ինչու է Պուտինը պնդում

  • 15:46 11.02.2026

Ուկրաինան կարող է պատվիրակություն ուղարկել Մոսկվա բանակցությունների համար. Կիևը քննարկում է այս հնարավորությունը, հաղորդում է «Times of Ukraine»-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Նշվում է, որ այս սցենարը բարձրացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ։

Նաև նշվում է, որ պատվիրակության անվտանգությունը, ենթադրաբար, կերաշխավորեն ամերիկացի բանակցողները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Սթիվեն Վիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Պնդվում է, որ նրանք, իրենց ուկրաինացի գործընկերների հետ միասին, կարող են Վարշավայից մեկնել Ռուսաստան։

Ինչո՞ւ է Պուտինը պնդում Մոսկվայում բանակցությունների վրա։ Նույն պատճառով, ինչ Ալիևը պնդում էր Եվլախում Արցախի հետ բանակցությունների վրա՝ հրաժարվելով գնալ Բրատիսլավա։ Ռուսաստանը Ուկրաինան համարում է իր կայսերական տարածքի մաս, ինչպես Ալիևը Արցախը համարում է Ադրբեջանի մաս։

Մի կողմ թողնելով, թե արդյոք Արցախի ղեկավարությունն ուներ ընտրություն, կարելի է միայն նշել, որ Եվլախի բանակցությունները վերջնականապես տեղափոխեցին ղարաբաղյան կարգավորումը Ադրբեջանի ներքին ոլորտ։

Նմանապես, մոսկովյան բանակցությունները հակամարտությունը կտեղափոխեն մետրոպոլիայի և ապստամբ գաղութի միջև հարաբերությունների դաշտ։