
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին տեղի ունեցած հարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել են նրա ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ հայրը։ Այս տեղեկությունը The Guardian-ին տված հարցազրույցում հաստատել է Կիպրոսում Իրանի դեսպան Ալիռեզա Սալարիանը։
Պարզաբանելով, թե ինչու հոգևոր առաջնորդը հրապարակավ չի հայտնվել և հայտարարություններ չի արել կիրակի օրը հորը փոխարինելուց հետո, դեսպանը հավելել է. «Չեմ կարծում, որ նա այն վիճակում է, որ կարողանա ելույթով հանդես գալ»։
Հարձակումը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ օդային հարվածների առաջին օրը, երբ թիրախավորվել էր Թեհրանի կենտրոնում գտնվող նախագահական ընդարձակ համալիրը։ Դա Ռամադան սուրբ ամսվա տասներորդ օրն է եղել, նշել է դեսպանը։ Այաթոլլա Ալի Խամենեին ընտանիքի մի քանի անդամների հետ գտնվել է իր նստավայրում։ Ներկաների մեջ են եղել նաև Մոջթաբայի կինը Զահրան, որը նույնպես զոհվել է հարձակման հետևանքով։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրը, մահացել է ավիահարվածից երեք օր անց։