Թրամփը քննարկում է Մերձավոր Արևելքում ջանքերը կրճատելու հնարավորությունը

  • 09:52 21.03.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի դեմ ուղղված իր ջանքերի կրճատման հարցը։

«Մենք շատ մոտ ենք մեր նպատակներին հասնելուն, քանի որ քննարկում ենք Մերձավոր Արևելքում Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ ուղղված մեր հսկայական ռազմական ջանքերի կրճատումը», – գրել է նա իր սոցիալական ցանցում՝ Truth Social-ում։

Նա այդ նպատակների թվում նշել է Իրանի հրթիռային կարողությունների, արձակման կայանքների և «դրանց հետ կապված ամեն ինչի» լիակատար ապամոնտաժումը, ինչպես նաև Իրանի պաշտպանական արդյունաբերական բազայի ոչնչացումը և նրա նավատորմի և օդուժի, այդ թվում՝ հակաօդային զենքի վերացումը։

Ավելին, ԱՄՆ-ն ցանկանում է երբեք թույլ չտալ Իրանին «նույնիսկ մոտենալ միջուկային կարողությունների ձեռքբերմանը»։

«Այս ամենը՝ պաշտպանելով մեր Մերձավոր Արևելքի դաշնակիցներին ամենաբարձր մակարդակներում, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային, Կատարին, Միացյալ Արաբական Էմիրություններին, Բահրեյնին, Քուվեյթին և այլն», – հավելել է Թրամփը։

Նախագահը նաև հավելել է, որ Հորմուզի նեղուցը պետք է պաշտպանվի և վերահսկվի, անհրաժեշտության դեպքում, այն օգտագործող այլ երկրների կողմից, և որ «Միացյալ Նահանգները դա չի անում»։

«Եթե մեզ խնդրեն, մենք կօգնենք այդ երկրներին Հորմուզի նեղուցում իրենց ջանքերում, բայց դա անհրաժեշտ չի լինի, երբ իրանական սպառնալիքը վերացվի», – եզրափակեց ամերիկացի առաջնորդը։