Հայաստանի ամերիկյան համալսարանում անվտանգության նկատառումներով դասերն այսօր կանցկացվեն առցանց։ Այս մասին ասվում է
համալսարանի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ խնդիրը Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքներն են։
«Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։