Արցախում պարենային իրավիճակի բարդացումը հանգեցրեց նրան, որ Ստեփանակերտի գրեթե բոլոր ռեստորանները և սրճարանները փակվեցին եւ մոտ 2 ամիս է չեն աշխատում։
Ներկա դրությամբ Ստեփանակերտում աշխատում է 2 ռեստորան` “Sanremo”-ն և Եվրոպա հյուրանոցի ռեստորանը։ Այցելեցինք վերոնշյալ հաստատություններ եւ պարզեցինք, որ “մենյուի” 90%-ը չկա։
Երկու ռեստորաններում էլ գրեթե նույն վիճակն է։ “Sanremo” ռեստորանը մատուցում է միայն թեյ, որի վերջին 4 տուփն է մնացել, և տեղական արտադրության կոմպոտներ և նռան հյութ։ Ալկոհոլային խմիչքներից երևում են միայն ժամանակին վաճառվող թանկարժեք խմիչքների մնացորդներ։
Եվրոպա հյուրանոցի ռեստորանը մատուցում է տեղական խոտաբույսերով պատրաստված “Նախշուն” թեյերը, տեղական “Քիրս” գինիները, ալկոհոլային խմիչքների մնացորդներ, տեղական կոմպոտներ և նռան հյութ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: