
Atlantic Council-ի փորձագետները առաջարկում են ԱՄՆ վարչակազմիին Բաքվի հետ շատ արագ գործարք կնքել․ ԱՄՆ-ը չեղարկում է 907-րդ ուղղումը, Բաքուն ազատում է քաղբանտարկյալներին և հայ գերիներին, դա թույլ է տալիս Ալիևին պահպանել իրեն ձեռնտու միակ բանակցողին՝ Փաշինյանին, Թրամփի հաշվին ևս մեկ հաղթանակ է գրանցվում ընտրություններից առաջ, ԱՄՆ-ը ստանում է Իրանի սահմանին երկու “դաշնակիցների”, հայերն են հասնում են գերիների ազատմանը, Փաշինյանն էլ բարեհաջող վերընտրվում է։
Այս “win-win” թվացող ծրագրում կա մի վատ կողմ․ 907-րդ ուղղման չեղարկումը։ 907-րդ հոդվածն արգելում է ամերիկյան զենքի վաճառքը Ադրբեջանին։ Կոնգրեսն այս միջոցն ընդունել է 1992 թվականին՝ ի պատասխան Ղարաբաղում հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների և Հայաստանի շրջափակման։ Այս ուղղումը չի չեղարկել, նույնիսկ երբ Ադրբեջանը խոսում էր իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի մասին։ 2020-2023 թ․ Ադրբեջանը ամբողջովին հայաթափեց Արցախը, շարումակում է Հայաստանի շրջափակումը և հավակնում հայ-իրանական սահմանին։ Եւ այս ֆոնին 907-ի չեղարկումը կնշանակի Բաքվի կողմից գործած ցեղասպանության արդարացում և օրինականացում ԱՄՆ-ի կողմից։
Հայաստանի կառավարությունը չի պահանջում պահպանել 907-րդ ուղղումը։ Ինչ վերաբերում է հայկական Սփյուռքին, ապա, ըստ վերլուծաբանների, հայ գերիների ազատ արձակումը կարող է սփոփանք լինի դրա համար՝ 907-ի չեարկման դեպքում։
Բաքվում հիմնավորված կերպով Փաշինյանին համարում են պաշտոնական խաղաղության պայմանագիր ստորագրելու իրենց լավագույն շանսը և կարող են հակված լինել անուղղակիորեն աջակցել նրա թեկնածությանը։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել Փաշինյանի ռուսամետ քննադատներին չեզոքացնելու և դեպի խաղաղություն տանող ուղին պահպանելու համար, քան ընտրությունների նախաշեմին բարձրաստիճան հայ բանտարկյալների ազատ արձակումը, ասում են Atlantic Council-ի փորձագետները։
Ծրագիր․ Հայաստանի ընտրությունների նախաշեմին (հունիս) Ադրբեջանն ազատ է արձակում 2023 թվականին Ղարաբաղում գերեվարված հայերի մի մասին՝ որպես բարի կամքի դրսևորում։
Վաշինգտոնն ու Բաքուն համաձայնեցնում են 907-րդ հոդվածի չեղարկումը։
Ուղղման չեղարկման դիմաց Բաքուն ազատ է արձակում ադրբեջանցի ակտիվիստներին և մնացած հայ գերիներին։
Բաքուն պահպանում է Փաշինյանին որպես բանակցային գործընկեր և լուծում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բազմամյա հարցը։
ԱՄՆ երկու կուսակցություններն էլ բավարարում են հայկական սփյուռքի պահանջները։
Երևանը վերադարձնում է քաղաքացիներին և ստանում հարաբերությունների կարգավորման ավելի կայուն ուղի, ասում են Atlantic Council-ի փորձագետները։