
Այսօրվա շքերթը հպարտության զգացում առաջացրեց շատ հայ քաղաքացիների մոտ՝ հիշեցնելեվ ազգային արժանապատվության վերականգնման և դիմադրելու պատրաստակամության մասին: Հայհաստանի քաղաքացիները գրեթե մոռացել են այն զգացողությունը, որ հայրենիքը պաշտպանելը պատիժ չէ, այլ պարտականություն: Շատերը մոռացել են 2016 թվականի ապրիլի 2-ը, երբ ագրեսիայի ենթարկված Արցախ տանող ճանապարհին բազմակիլոմետրանոց խցանում էր առաջացել, քանի որ ամբողջ Հայասանը ճանապարհվել էր դեպի Արցախ։
Վերջին տարիների «խաղաղության» քարոզչության ֆոնին, որը դիմադրության բացակայությունը ներկայացնում է որպես լավագույն պաշտպանություն, իսկ ազգային իրավունքների հիշատակումը՝ որպես պատերազմի հրահրում, ռազմական շքերթը և նոր զենքի ցուցադրությունը տարօրինակ են թվում: Ոչ, Աստված մի արասցե, սա պատերազմ չի հրահրում. Ալիևը, որը այդ որը Շուշիյում էր, նույնիսկ չի նկատել Հայաստանի նոր զենքը: Ալիևը խոսել է այն մասին, որ «ոչ ոք այլևս չի խլի մեր նվաճված տարածքները», “դավաճանաբար” ակնարկելով, որ դրանք իրենցը չեն, այլ պարզապես այն պատճառով են հայտնվել իրենց մոտ, որ Հայաստանի իշխանությունները ընտրել են «չդիմադրելու» ուղին:
Պաշտոնական Երևանը բանակի նոր զինամթերքը ներկայացնում է ոչ թե որպես դիմադրելու ռեսուրս, այլ որպես “դիվերսիֆիկացում” և Ռուսաստանից կախվածությունից դուրս գալու միջոց։ Դա է հաճո արտաքին խաղացողների ականջներին։ Եւ ոչ պակաս՝ Ռուսաստանին։
Նույնիսկ անտեղյակները գիտեն, որ բանակի զինամթերքը պետք է տեղավորվի մեկ, համապարփակ համակարգի մեջ՝ հակաօդային պաշտպանություն, միասնական կարգաբերման համակարգ, էլեկտրոնային պատերազմի համակարգ, էլեկտրոնային համակարգված կառավարում և այլ։
Ո՞ր համակարգում են տեղավորվում ֆրանսիական «Սեզարները», չինական անօդաչու թռչող սարքերը, իրանական զենիթային թնդանոթները, ռուսական «Սոլնցեպեկները», հնդկական բազմակի հրթիռային համակարգերը, հայկական արտադրության անօդաչուները և հրթիռային համակարգերը, ինչպես նաև ռոբոտ-շները։ Ո՞ր կենտրոնից է պաշտպանվում հայկական երկինքը։
Փաշինյանն ու Շոյգուն պատասխանել են այս հարցին։
Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Երևանը չի պլանավորում դուրս բերել 102-րդ ռուսական ռազմաբազան երկրից։
Ռուսական ռազմաբազան Հայաստանում ապահովում է երկրի անվտանգությունը, և դրա բացակայության համար նախադրյալներ չկան։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ 102-րդ ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում՝ համաձայն Մոսկվայի և Երևանի միջև 1995 թվականի միջպետական պայմանագրի։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարաձգեցին բազայի տեղակայման մասին պայմանագիրը մինչև 2044 թվականը։ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի օդային բաղադրիչը Երևանի «Էրեբունի» ավիաբազան է։ Ավիաբազայի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում օդային պաշտպանության համար՝ ԱՊՀ երկրների միացյալ օդային պաշտպանության համակարգի շրջանակներում։ Բա։
Արդյո՞ք սա նշանակում է, որ օդային պաշտպանության կենտրոնը գտնվում է Մոսկվայի շտաբում և ԱՊՀ երկրների ՀՕՊ-ը ընդհանուր է։