
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտռնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը,– հայտնել է նա։
Միջնորդությունը քննարկվել է ամբողջ գիշեր։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. կալանքի միջնորդության քննությունը շարունակվել է առանց նրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Երեկ հայտնի է դարձել, որ 2 շաբաթ առաջ Քոչարյանի սիրտը ստենտավորել են։