
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ՝ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Արցախցիները բարձրացրեցին փոքր ընտանիքների բնակապահովման հարցը։ Նրանք նշեցին, որ 1-3 հոգանոց ընտանիքները չեն կարողանում բնակապահովման հավաստագրի շրջանակներում անշարժ գույք գնել։ Իսկ կառավարության հաստատած նոր ծարգրից, որով երեկաժամկետ վարձակալության գումար է հատկացվում այս ընտանիքներին, գրեթե ոչ ոք չի օգտվում։
Արցախցիները պահանջում են, որ կամ կառավարությունը հատուկ պայմաններ սահմանի այս ընտանիքների բնակապահովման համար, կամ էլ բնակարաններ կառուցի ու հատկացնի։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց․ «Փոքր ընտանիքների վերաբերյալ ամենամեծ հարցը գիտե՞ք որն է՝ չարաշահումները։ Երբ դու փոքր ընտանիքին այլ կարգավճակ ես տալիս, ասում ես՝ եթե դու փոքր ես, ապա քեզ տալիս եմ 5 մլն, 7 մլն, գիտե՞ք, թե ինչ տեղի կունենա՝ բոլոր ընտանիքները միանգամից կփոքրանան։ Այսինքն՝ կկիսվեն եւ կորոշեն, որ իրենք փոքր ընտանիք են։ Մենք այդ պրոբլելմները հասկանալով՝ պիտի այնպիսի լուծումներ տանք, որպեսզի նոր խնդիրներ չառաջացնենք»։
Թորոսյանն ասաց, որ չունի այս ընտանիքների հարցի լուծման բանաձեւը, պետք է արցախցիների ետ քննարկումերով՝ փորձեն լուծում գտնել։
Արցախցիները գլխավոր խնդիր են համարում այն, որ անշարժ գույքի գները թանկացել են, չեն կարողանում հավաստագրի գումարով բնարական գնել։ Իսկ որոշ բանկեր լրացուցիչ վարկ չեն տալիս արցախցինեին։ Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենց հաստատել են բնակապահովման ծրագիրը, եւ անշարժ գույքի գներն աճել են, այսինքն՝ աճը պայմանավորված է հենց այս ծրագրի գործոնով։
Արցախցիներն առաջարկում են, որ Երեւանում ու երեւանամերձ մարզերում հիփոթեքի դեպքում եկամտային հարկի վերադարձի արտոնությունն իրենց համար պահպանվի։
«Եկամտահարկի աշխարհագրությունը չսահամանփակելը նույն բանի մասին է՝ այսինքն՝ ուզում եք, որ բոլորն ապրեն Երեւանում կամ երեւանամերձ մարզերո՞ւմ։ Մենք չենք ուզում, որ նման բան տեղի ունենա, որովհետեւ նախ ավելի թանկ է այստեղ, երկրորդը, մենք ուզում ենք, որ ապակենտրոնացում տեղի ունենա։ Երեւանում շարժվելու տեղ չկա»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Արցախցիները նշեցին, որ երեւանամերձ մարզերից դուրս էլ են ցանկանում տներ ձեռք բերել, բայց հեռավոր մարզերում աշխատատեղեր չկան։
Արսեն Թորոսյանը նշեց, որ 8643 բնակապահովման հավաստագիր է հատկացվել արցախցիներին, դրանցից 4991-ն իրացվել են։
«Ինչքան էլ ուզում է դուք ասեք, որ չեն իրացնում, պարզվում է՝ իրենք իրացնում են սերտիֆիկատները»,- ասաց նա՝ հավելելով, որ իրացման առումով առաջին տեղում Կոտայքի մարզն է, որտեղ իրացվել է 1395 հավաստագիր։
«Ակնհայտ է, որ մեր հայրենակիցները նախընտրում են երեւանամերձ համայնքները»,- ասաց Թորոսյանը։
Արցախցի Տաթեւիկ Խաչատրյանը նշեց, որ տպավորություն է՝ Արսեն Թորոսյանը արցախցիներին է մեղադրում ստեղծված իրավիճակի համար։
ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը փորձեց հարթել իրավիճակը՝ ասելով․ «Թող որեւէ կերպ տպավորություն չստեղծվի, որ անշարժ գույքի գների թանկացումը կամ մյուս հարցերը փորձում ենք բարդել տեղահանված անձանց վրա։ Ես այդպիսի արտահայտություն լսեցի այստեղ, ինչն ընդունելի չէ»։