Կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշենք, որ հազարավոր տարհանված արցախցիներ Ստեփանակերտի օդանավակայանում են, քնում են մեքենաների վրանների մեջ, զրկված են ապրելու տարրական պայմաններից:
«Տեղեկացնում ենք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»,- հայտնել է շտաբը՝ հղում անելով ԱՀ կառավարությանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: