
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ ավելի դժվար է բանակցել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ Զելենսկու հետ ավելի դժվար է գործ ունենալ, քան Պուտինի», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։
«Ես Զելենսկու մեծ երկրպագու չեմ։ Նրանք (իշխանությունները) ոչնչացրել են Ուկրաինան», – ասել է նա։
Թրամփը Ուկրաինայի առաջնորդին համեմատել է 19-րդ դարի շրջիկ կրկեսի հիմնադիր Պ. Թ. Բարնումի հետ, որը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի և ագրեսիվ PR-ի հիմնադիրներից մեկը:
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի։ Սակայն նա կարծում է, որ դա տեղի կունենա առանց Զելենսկու մասնակցության։ «Նրանք ի վերջո կգան ինչ-որ համաձայնության։ Բայց նրանք չեն բանակցի նրա [Զելենսկու] հետ, քանի որ նա պատրաստ չէ զիջումների գնալ, չնայած ասում է, որ պատրաստ է», – ասել է Թրամփը։