Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 27 հազար 396-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս պահի դրությամբ 27 հազար 396 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը:
Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքում՝ 2398, Լոռիում՝ 1404, Կոտայքում՝ 7078, Շիրակում՝ 1067, Սյունիքում՝ 2094, Վայոց ձորում՝ 1613, Տավուշում՝ 1237:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: