Բելգիան ծանր այրվածքների բուժման գործում մասնագիտացած մի խումբ մասնագետների է ուղարկել Հայաստան՝ Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին Բելգիա տեղափոխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը։
«Բելգիան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից հետո օգնություն տրամադրելու Հայաստանի խնդրանքին։ Երևան է մեկնում «Բելգիայի առաջին օգնության և աջակցության թիմից» մի խումբ՝ ծանր այրվածքների մասնագետներ։ Տուժածները կտեղափոխվեն Բելգիա և բուժում կստանան այստեղ», – գրել է պաշտոնյան։
Նույնը ավելի վաղ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան, որը Երեւան կատարած այցի ժամանակ այցելել է հիվանդանոցում պայթյունից տուժածներին։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: