Ըստ իմ աղբյուրների՝ 15-ից ավելի իդենտիֆիկացված հայ են մնացել ադրբեջանական տիրապետության տակ։ Ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը՝ ներառյալ անհայտ կորածները, իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Step1.am-ի հետ զրույցում Բեգլարյանը նշեց, որ իր հայտարարած անհետ կորածների թվի մեջ չեն մտնում Ստեփանակերտից 6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով անհետացածները։ Նրա խոսքով, մնացածների մեջ կարող են լինել միայնակ կամ հիվանդ մարդիկ Ստեփանակերտում և այն շրջաններում, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն տարհանվել։