Հայաստանի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Կառավարությունը 6 ամիս ժամկետով աջակցություն է տրամադրելու, 40 հազար դրամ` ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ` կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար։ Սույն նախագծով հատկացվելու են հոկտեմբեր ամսվա վճարումները»,- ասաց Մկրտչյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: