
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են վերջնականապես լուծվել առաջիկա ամիսներին», APA-ի թուրքական բյուրոյի հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ «ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ կարգավորման օրակարգը զարգանում է դրական ուղղությամբ»։
«Միեւնույն ժամանակ, կան հարցեր, որոնք դեռեւս լուծման կարիք ունեն։
Մենք կարծում ենք, որ այդ հարցերը նույնպես կարող են վերջնականապես լուծվել առաջիկա ամիսներին։ Այս առումով մենք բավական լավատես ենք։ Մենք կարծում ենք, որ Հայաստանում հանրաքվեի անցկացումը, նոր սահմանադրության ընդունումը, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ դրա վավերացումը կարող են հետագա դրական քայլերի հիմք հանդիսանալ։ Եվ դրանով իսկ մենք կարող ենք ականատես լինել ավելի դրական քայլերի»,- հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարը։