Բաքվի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդեռլանդների դեսպաններին՝ Արցախի հետ կապված որոշման համար

  • 16:46 20.04.2026

Այսօր Ադրբեջանում Բելգիայի Թագավորության դեսպան Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիան դը Յոնգը առանձին-առանձին կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում խիստ բողոք է արտահայտվել Բելգիայի և Նիդեռլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի դեմ, որոնք համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված անպատասխանատու փորձեր։

Հիշեցնենք, որ խոսքը բանաձևերի մասին է, որտեղ կոչ է արվում լուծել արցախցիների խնդիրները, Բաքվում պահվող հայ գերիների հարցերը և Արցախում մնացած ժառանգության պաշտպանությունը։