
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ զգուշացնելով գազային համաձայնագրերի հնարավոր միակողմանի դադարեցման մասին, հաղորդում է «Կոմերսանտը»։
Նամակում նշվում է, որ Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության իր ուղին։
Ռուսաստանի կողմից հայկական շուկա գազի և նավթի մատակարարումներից կամավոր «հրաժարվելը» կապված չէ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու մտադրության հետ (որը, ի դեպ, ոչ ոք բացահայտ չի հայտարարել) կամ ՀՀ քաղաքացիների նախընտրական «վախեցման» հետ, այլ ռուս-թուրքական դավադրության շարունակության հետ: Ռուսաստանը Հայաստանից դուրս է գալիս՝ Թուրքիայի կողմից այլ աշխարհաքաղաքական հարցերում աջակցության դիմաց։ Ռուսաստանը «լքում է» Հայաստանը 2020 թվականից՝ Կարսի պայմանագրից դուրս գալու շրջանակներում՝ առանց այդ պայմանագրով սահմանված Հայաստանի սահմանները փոխելու։ Եւ դա կախված չէ Հայաստանի քաղաքական դասի վարքի հետ, դա Ռուսաստանի սուվերեն որոշումն է։
Ո՞վ կփոխարինի Ռուսաստանին հայկական շուկայում։ Ակնհայտ է, որ ոչ Իրանը, որի պատժամիջոցներից մոտակա ազատումը հնարավոր չէ։ Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Բաքուն, որը հիմա հասնում է դրան, որ Ռուսաստանը «հրաժարվի» Հայաստանում իրեն պատկանող խողովակաշարերից։ Պետք է նշել, որ «Գազպրոմը» տիրապետում է ոչ միայն Հայաստանի մագիստրալ գազատարներին, այլև ներքին բաշխման ենթակառուցվածքներին։ Հետևաբար, ռուսական գազի գինը հայ սպառողների համար 2,5 անգամ ավելի բարձր է, քան այն, ինչ Ռուսաստանը «գովազդում» է հայկական սահմանին։
«Գազպրոմի» և «Ռուսական երկաթուղիների» հեռանալը կարող է հանգեցնել Հայաստանում մրցակցող ընկերությունների ի հայտ գալուն՝ Չինաստանից, Հնդկաստանից կամ Ֆրանսիայից։ Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված “ռեգիոնալիզացիայի” քաղաքականությունը ենթադրում է, որ նախապատվությունը կտրվի տարածաշրջանային երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային և Ադրբեջանին։
Մինչև 2030 թվականը Հայկական ատոմակայանը փակելու փորձերի ֆոնին Հայաստանը կարող է լիովին կախվածության մեջ հայտնցի Ադրբեջանից էներգետիկայի և ճանապարհների հարցում։